Հունվարի 25-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում կեսօրին կանխատեսվում է 0-ից -2, երեկոյան՝ -4-ից -6 աստիճան։ Շիրակի մարզում կեսօրին սպասվում է -3-ից -6 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է -3-ից -6 աստիճան։ Գեղարքունիքում կեսօրին սպասվում է 0-ից -3 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է 4-7 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-7 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում կեսօրին սպասվում է -3-ից -6 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում կեսօրին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 0-2 աստիճան։ Արմավիրում սպասվում է 0-3 աստիճան։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում կեսօրին կդիտվի -3-ից -6 աստիճան։ Սյունիքի մարզում սպասվում է -3-ից -6 աստիճան։ Արցախում, ըստ Yandex.com-ի, ցերեկն սպասվում է 2 աստիճան։





































