Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:32

Կարապետյանների հիմնադրամը կրկնապատկել է «Հայ Դավիթ» մուլտֆիլմի վճարումներից ստացված շահույթը և ուղղորդել «Հայ մայրեր» հիմնադրամին

Կարապետյանների հիմնադրամը կրկնապատկել է «Հայ Դավիթ» մուլտֆիլմի վճարումներից ստացված շահույթը և ուղղորդել «Հայ մայրեր» հիմնադրամին

Monk3channel յութուբյան ալիքի նկարահանած «Հայ Դավիթ» մուլտֆիլմի ամբողջ հասույթը «Սարգիս Կարապետյան» բարեգործական հիմնադրամի կողմից կրկնապատկված տրամադրվել է «Հայ մայրեր» բարեգործական կազմակերպությանը, հայտնել է «Հայ մայրեր» ՀԿ ղեկավար Նարինե Մանուկյանն Ինստագրամում:

Նա նշել է, որ այսօր «Սարգիս Կարապետյան» հիմնադրամը փոխանցել է 20 միլիոն դրամ՝ «Երազի Տուն» մանկական վերականգնողական կենտրոններում բուժում ստացող երեխաների վերականգնողական թերապիաների համար:

«Սա աննախադեպ միանվագ նվիրատվություն է մեր կազմակերպության 13 տարիների պատմության մեջ, և մենք անսահման շնորհակալ ենք Կարապետյանների ընտանիքին մեզ ընտրելու, անգին վստահության և հոգատարության համար»,- նշել է Մանուկյանը:

Նա հույս է հայտնել, որ համագործակցությունը լինելու է շարունակական և արդյունավետ՝ ի շահ երեխաների և նրանց ընտանիքների բարօրության:

«Առանձնահատուկ շնորհակալություն Սարգիս և Տաթևիկ Կարապետյաններին՝ հոգատար, նրբանկատ, մարդասեր վերաբերմունքի և անսահման բարության համար»,- գրել է ՀԿ ղեկավարը:

Հայաստանում դեկտեմբերի 4-ին կայացել էր «Հայ Դավիթ» անիմացիոն ֆիլմի պրեմիերան: «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը նշել էր, որ հիմնադրամը, որը կրում է իր պապի անունը, կկրկնապատկի մուլտֆիլմի ամբողջ հասույթը և կփոխանցի «Հայ մայրեր» հիմնադրամին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+