ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է «Արարատ 73» թիմի ֆուտբոլիստներին նվիրված արձանախմբի մի քանի արձանների գողությանը։
«Քիչ առաջ տեղեկացա «Արարատ 73» թիմի ֆուտբոլիստներին նվիրված արձանախմբի մի քանի արձանների գողության մասին: Զրուցել եմ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ: Հույս եմ հայտնել, որ անհայրենիք հանցագործները, որոնք կատարել են սույն արարքը, շուտ կբացահայտվեն ու կպատժվեն»,- գրել է նախարարն իր ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ գողացել են Հրազդան մարզադաշտի մոտակայքում տեղադրված «Արարատ 73» թիմի ֆուտբոլիստների արձանները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







