Անգլիացի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը պատասխանել է ավագ որդու՝ Բրուքլին Բեքհեմի մեղադրանքներին, թե ծնողները փորձում են կործանել իր ամուսնությունը, ինչպես նաև ստում և մանիպուլյացիաներ են անում լրատվամիջոցների հետ՝ «իդեալական ընտանիքի» կերպարը պահպանելու համար, հայտնել է Правила жизни-ն։
CNBC-ի հեռուստաալիքի Squawk Box հաղորդման ժամանակ Բեքհեմն ուղղակիորեն չի անդրադարձել այս վիճահարույց հարցին, այլ խոսել է իր երեխաների և սոցիալական ցանցերի վտանգների մասին։ Ֆուտբոլիստն ասել է, որ սոցիալական ցանցերն օգտագործում է UNICEF-ի հետ բարեգործական աշխատանքների համար և փորձում է երեխաներին սովորեցնել, թե ինչպես իմաստուն կերպով օգտագործել «հարթակը»։
«Դա է, ինչ ես փորձում եմ սովորեցնել իմ երեխաներին։ Բայց գիտեք, երբեմն պետք է թողնել, որ նրանք նույնպես այդ սխալները թույլ տան։ Երեխաներին կարելի է սխալներ անել, այդպես են նրանք սովորում»,- ակնարկել է Բեքհեմը որդու՝ Բրուքլինի գրառմանը։
Հունվարի 20-ին Բրուքլինը սոցիալական ցանցերում հայտնել էր, որ իր ընտանիքը «վերահսկում» է իրեն և «անվերջ փորձում է կործանել» իր ամուսնությունը դերասանուհի և միլիարդատիրոջ դուստր Նիկոլա Պելցի հետ։




































