2026 թվականին առավելագույն՝ X դասի առաջին արեգակնային բռնկումը գրանցվել է հունվարի 18-ին․ այն գնահատվել է X1.95 բալով, հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանին՝ հղում անելով ՌԴ ԳԱ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիային:
Ըստ տվյալների՝ Երկրի վրա կեսգիշերին մոտ սկսված մագնիսական փոթորիկը, որն առաջացել է 2026 թվականին Արեգակի վրա ամենահզոր բռնկումից հետո, գիշերը հասել է G4.7 մակարդակի։
Ազիզյանը հավելել է, որ Արեգակից արտանետված պլազմայի հոսքն առաջացած տարվա ամենահզոր բռնկման հետևանքով հասել է Երկիր մոլորակին։ Լաբորատորիայում նաև հայտնել են, որ Երկրի շրջակայքում արեգակնային պրոտոնների հոսքը հասել է վերջին 20 տարվա ընթացքում ռեկորդային արժեքների։ Վերջին անգամ ավելի բարձր ցուցանիշներ դիտվել էին 2003 թվականի հոկտեմբերի 29-ին՝ XXI դարի ամենախոշոր մագնիսական փոթորկից առաջ։





































