Հունվարի 19-ին Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք,, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում կեսօրին կանխատեսվում է -1-ից -3, երեկոյան՝ -3-ից -5 աստիճան։ Շիրակի մարզում կեսօրին սպասվում է -3-ից -7 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է -2-ից -6 աստիճան։ Գեղարքունիքում կեսօրին սպասվում է -3-ից -8 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է -2-ից -6 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -1-ց -5 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում կեսօրին սպասվում է -3-ից -7 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում կեսօրին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև -1-ից -3 աստիճան։
Արմավիրում սպասվում է -3-ից +1 աստիճան։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում կեսօրին կդիտվի -3-ից -7 աստիճան։ Սյունիքի մարզում սպասվում է -5-ից -8 աստիճան։ Արցախում, ըստ Yandex.com-ի, ցերեկն սպասվում է -2 աստիճան։





































