ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Ջերմուկի խաչմերուկից Կապան ավտոճանապարհը փակ են կցորդով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար։ Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Գյումրի և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։
Գերատեսչության տվյալներով՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Ապարանի, Արագածի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վայոց ձորի, Գեղարքունիքի (բացի Սևան քաղաքից) մարզերում և Արարատի, Սիսիանի, Գորիսի, Կապանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Նշվում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։




































