Հունվարի 12-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է ձյուն, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում կեսօրից հետո դեպի երեկո նույնպես սպասվում է ձյուն։ Մայրաքաղաքում կեսօրին կանխատեսվում է 3-5, երեկոյան՝ 0-2 աստիճան։ Շիրակի մարզում կեսօրին սպասվում է -2-ից 2 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է 0-3 աստիճան։ Գեղարքունիքում կեսօրին սպասվում է -1-ից +3 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 6-11 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 9-11 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում կեսօրին սպասվում է -1-ից +3 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում կեսօրին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 2-5 աստիճան։
Արմավիրում սպասվում է 2-5 աստիճան։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում կեսօրին կդիտվի 0-3 աստիճան։ Սյունիքի մարզում սպասվում է 0-4 աստիճան։ Արցախում, ըստ Yandex.com-ի, ցերեկն սպասվում է 10 աստիճան տաքություն։





































