Փարվանայի լեռնանցքում՝ Հայաստանի հետ սահմանի ուղղությամբ, ծանրաքաշ տրանսպորտի երթևեկությունը ժամանակավորապես արգելվել է, հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ սահմանափակումը գործում է Քոդ-Փարցիխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ներպետական նշանակության ավտոճանապարհի 94-րդ կմ-ից մինչև 110-րդ կմ հատվածում, որն անցնում է Փարվանայի լեռնանցքով:
Մարդատար ավտոմեքենաների համար տվյալ հատվածով երթևեկությունը բաց է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







