Հայաստանի շրջանների մեծ մասում հունվարի 1-ին սպասվում է սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի, լեռնային մարզերում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիս-արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 1-3 աստիճան, երեկոյան՝ 0-ից -2 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 0-ից -5 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 0-ից -4 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 0-ից -4 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 2-4 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 3-6 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է -1-ից -5 աստիճան ցուրտ։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 0-3 աստիճան։ Արմավիրում կդիտվի 2-5 աստիճան։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը -1-ց -4 աստիճան։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 0-ից -3 աստիճան։
Արցախում հունվարի 1-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 2 աստիճան: Քամին հարավարևմտյան է՝ 3-4 մ/վրկ արագությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







