Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը 2026 թվականի հունվարի 1-ից դադարեցվում է, հայտնել են Երևանի մետրոպոլիտենից։
Քաղաքացիներին մետրոպոլիտենից տեղեկացրել են, որ տրանսպորտային քարտը կարող են ձեռք բերել մետրոպոլիտենի կայարանների վճարահաշվարկային տերմինալներից, Telcell սպասարկման կետերից։
Քարտն ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝ transport.yerevan.am կայքում, Telcell տերմինալներով կամ Telcell սպասարկման կետերում:





































