ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի գլխավորությամբ այսօր՝ դեկտեմբերի 29-ին, տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, հաղորդում է ԱԱԾ-ն:
Սիմոնյանը վերահաստատել է, որ անհետ կորածների հարցը դիտարկվում է բացառապես որպես հումանիտար խնդիր։ Ներկայացվել են նախորդ նիստից հետո կատարված աշխատանքները, ձեռնարկված քայլերը՝ ուղղված անհայտ կորածների ճակատագրի պարզմանը։
Ըստ ԱԱԾ-ի՝ քննարկվել են հետագա պլանները՝ գալիք տարվա ընթացքում անհետ կորածների որոնողական աշխատանքների համակարգման և շահագրգիռ կողմերի հետ համագործակցության ամրապնդման վերաբերյալ։
ՀՀ քննչական կոմիտեից հոկտեմբերի 6-ին Armenia Today-ին հայտնել էին, որ 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում 191 մարդ՝ 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ։
Բաքվում գտնվող գերիների թիվը, պաշտոնական տվյալներով, 23 է:
Կարդացեք նաև՝





































