Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:56

Բաց տարածքներում ձեռնոց ու դիմակ կրելու պահանջ չկա․ փոխնախարար

Բաց տարածքներում ձեռնոց ու դիմակ կրելու պահանջ չկա․ փոխնախարար

Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու նախագիծն է: Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը նշեց, որ առաջարկվել է պատժաչափ՝ 10 հազար դրամի չափով՝ ազատ տեղաշարժման պայման-պահանջ խախտելու համար: Խոսքը մասնավորապես վերաբերվում է պարետի որոշմամբ սահմանված դիմակների պահանջին՝ բաց տարածքներում, որի պայմաններում գործող օրենքով տուգանքը 100 հազարից 250 հազար դրամ է:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին հստակեցնել, թե որ դեպքում պիտի անձը տուգանքի ենթարկվի դիմակ չկրելու համար։

Դանիելյանը նշեց, որ փոխվարչապետի որոշմամբ սահմանվել է բաց տարածքներում դիմակի առկայության պարտադիրություն, հետևաբար, սա վերաբերում է այդ պահանջին: Ինչ վերաբերում է փակ տարածքում դիմակ կրելուն, ապա գործող օրենքը նման պատասխանատվություն սահմանում է, տնտեսվարող սուբյեկտների համար առկա է պատասխանատվության միջոց՝ 100-300 հազար դրամի չափով:
«Փակ տարածքները տնտեսավարող սուբյեկտների հոգածության առարկա են: Այսինքն՝ սպասարկման տարածքներում քաղաքացիների մուտքը պետք է թույլ տան միայն դիմակի առկայության պայմաններում: Իսկ եթե քաղաքացին դիմակ չի կրում, ապա տնտեսավարող սուբյեկտն է ենթարկվում պատասխանատվության: Այդ հարցը կարգավորվում է փոխվարչապետի որոշմամբ»,-ասաց Դանիելյանը:

Վահե Դանիելյանը նաև հստակեցրեց՝ պահանջ չկա բաց տարածքներում կրել ձեռնոց ու դիմակ: Պահանջն այն է, որ պետք է միայն ունենալ դիմակ, որպեսզի փակ տարածք մուտք գործելու համար կրի այդ դիմակը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+