Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն անդրադարձել է հարցին, թե արդյոք քննարկվե՞լ են Երևանում միայն օգտագործված ձեռնոցներ և դիմակներ հավաքելու նպատակով հատուկ աղբամաններ տեղադրելու խնդիրը:
Հրաչյա Սարգսյանը նշեց, որ քաղաքում հատուկ փակ աղբամաններ չկան տեղադրված՝ դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված։ Սարգսյանը հորդորեց քաղաքացիներին՝ դիմակներն ու ձեռնոցները աղբամանը նետելուց առաջ այն դնել պոլիէթիլենային տոպրակի մեջ:
Փոխքաղաքապետը տեղեկացրեց, որ արտակարգ դրության պայմաններում որոշ հյուրանոցներ, որտեղ կային հիվանդներ ու մեկուսացվածներ, աշխատում էին աղբի մաքրման ընթացակարգով:
«Ամենօրյա աղբը հավաքվում է այդ հյուրանոցներում, և հատուկ ավտոմենքենան, որը նախատեսված է միայն այդ աղբը տեղափոխելու համար, տեղափոխում է աղբավայր, և այն ամբողջությամբ ոչնչացվում է: Այդտեղ են ամբողջ սննդային մնացորդների տարաներն ու դիմակները»,- ասաց քաղաքապետի տեղակալը:
Նրա խոսքով՝ իրականացնում է նաև աղբավայրից դուրս եկող ավտոմեքենաների լվացում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







