Երևանի Հանրապետության հրաարակում հանդիսավորությամբ վառվել են գլխավոր տոնածառի լույսերը: Այս արարողությանը հաջորդել է հրավառությունը:
Զուգահեռ՝ վառվել են նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում ամանորյա տոնական ձևավորում ստացած փողոցների և կամուրջների լույսերը:
Երևանի մետրոպոլիտենն այսօր կաշխատի մինչև դեկտեմբերի 15-ի գիշերը՝ ժամը 1:00-ն։
Ըստ մամուլի՝ Երևանի ամանորյա տոնական զարդարանքի համար քաղաքապետարանը նախատեսում է ծախսել գրեթե 1 մլն 594 հազար դոլար (607,6 միլիոն դրամ), սակայն թե նախատեսածից որքա՞նն է ծախսել, դեռ հայտնի չէ: Նշված գումարից 57,6 միլիոն դրամով նախատեսվում էր ձեռք բերել Հանրապետության հրապարակի տոնածառի ճյուղեր, լույսեր և վարչական շրջաններում տեղադրվող տոնածառերի լույսեր ու գագաթներ:



































