Մայիսի 11-17-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 293 դեպք, որից 117-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 30 հրդեհի, հինգ փլուզման, երկու քարաթափման, մեկ ուժեղ կարկուտի դեպք, 54 ճանապարհատրանսպորտային պատահար, 11 ինքնասպանության փորձ, ինչպես նաև 111 կենցաղային կանչ. տուժել է 94 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է մեկ քաղաքացի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Արձանագրվել է թունավորման 9 դեպք. տուժել է 12 քաղաքացի:
ԱԻՆ-ը հայտնում է, որ ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 6 մահ:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 13 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 44 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 15 տրանսպորտային միջոց:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







