Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:29

ԵՄ դիտորդները Գեղարքունիքում հայտնվել են կրակահերթի տակ. միջադեպը գաղտնի է պահվել. ԶԼՄ

ԵՄ դիտորդները Գեղարքունիքում հայտնվել են կրակահերթի տակ. միջադեպը գաղտնի է պահվել. ԶԼՄ

Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության անդամները փետրվարի 24-ին Գեղարքունիքի մարզի Շորժա բնակավայրի հատվածում հայտնվել են կրակահերթի տակ, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ըստ պարբերականի՝ միջադեպը տեղի է ունեցել սահմանային դիտարկման ժամանակ, սակայն կողմերը նախընտրել են չհանրայնացնել պատահարը՝ խաղաղության գործընթացին չվնասելու նպատակով:

Թերթի տվյալներով՝ ադրբեջանական կողմը նախապես տեղեկացված էր այցի մասին, իսկ դիտորդները կրել են հատուկ տարբերանշաններ:

Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, առաքելությունը պատահարի մասին գրավոր զեկուցել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարություններին:

Միջադեպի ֆոնին տեղեկություններ են շրջանառվում նաև առաքելության ներսում առկա կառավարչական ճգնաժամի մասին, որն ի հայտ է եկել ղեկավար Մարկուս Ռիտերի՝ Հայաստանից հեռանալուց հետո, հավելել է լրատվամիջոցը: Թերթի աղբյուրները նշում են, որ սահմանային ակտիվ մոնիթորինգի փոխարեն դիտորդներն սկսել են ավելի շատ ժամանակ անցկացնել հանգստյան գոտիներում:

ԵՄ-ն 2025-ի առաքելության ժամկետը երկարաձգել էր մինչև 2027 թվականի փետրվարը: Առաքելության ղեկավարությունը նախկինում հայտարարել էր, որ եվրոպացի դիտորդների անհրաժեշտություն չի լինի միայն հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի վերջնական վավերացումից հետո:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+