ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարիքն այլևս չի լինի, երբ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրն ստորագրվի ու վավերացվի, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը:
«Այն, ինչ հիմա անում ենք, պարզապես անվտանգային իրավիճակի իրազեկվածության վերակարգ է կոչվում, բայց շարունակելու ենք այցելել գյուղեր»,- ի պատասխան հարցադրման, թե խաղաղության պայմանագրի նախաստորագրված տարբերակում նշվում է, որ կողմերը սահմանին չունենան երրորդ կողմի ուժեր, արդյոք դա ԵՄ-ին էլ է վերաբերում, ասել է Ռյուտեն:
Նա հավելել է, որ այս պահին կա փոխհամաձայնություն, որ շարունակեն իրենց աշխատանքը՝ իրականացնեն այցելություններ սահմանամերձ համայնքներ, վերակարգեր, զեկույցներ:
Առաքելության ղեկավարի խոսքով՝ վաշինգտոնյան հանդիպումներից հետո որևէ միջադեպ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին չի արձանագրվել:
«Ես հպարտանում եմ, որ միջադեպերը դադարել են սահմանին»,- նշել է նա:
ԵՄ արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիպերն օգոստոսի 15-ին հայտնել էր, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կշարունակի իր գործունեությունը։ Ըստ նրա՝ առաքելության մանդատի հնարավոր փոփոխությունները կքննարկվեն Երևանի և Բրյուսելի միջև: Ադրբեջանը նոյեմբերին պահանջել էր առաքելությունը դուրս բերել Հայաստանի հետ սահմանից:





































