Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:10

Արհեստական բանականությունը գալիս է օգնության․ Արմեն Սարգսյան 

Միլիարդավոր դոլարների ներդրումներ կատարելով արհեստական բանականության ոլորտում՝ կքաղենք դրանց պտուղները բժշկության, տիեզերքի հետազոտության և գիտության այլ ճյուղերում: Աբու Դաբիում լույս տեսնող The National ազդեցիկ պարբերականը Opinion (Տեսակետ) խորագրի ներքո ներկայացրել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մտորումները: Այս մասին հաղորդում է Նախագահի աշխատակազմը։

Ներկայացնում ենք հոդվածի առանցքային մտքերը. «Եթե 200 տարի առաջ Չինաստանում համաճարակ լիներ, ապա այն Եվրոպա կհասներ միայն տարիներ հետո: Այսօր, երբ առաջին դեպքերը տեղի ունեցան Չինաստանում, երկրորդ ալիքը կարող է արձանագրվել Արգենտինայում կամ Նյու Յորքում: Նույնն է տեղի ունենում ֆինանսական ռիսկերի դեպքում: Շատ գլոբալ ռիսկեր, իրոք, ի հայտ են գալիս նման արագությամբ: Եվ եթե մենք ցանկանում ենք գնահատել դրանք և գտնել լուծումներ, ապա պետք է փոխենք մեր վերաբերմունքն՝ օգտագործելով ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության կենսունակ ու հարմարվողական մեթոդները:

Եթե 200 տարի առաջ Չինաստանում համաճարակ լիներ, ապա այն Եվրոպա կհասներ միայն տարիներ հետո: Այսօր, երբ առաջին դեպքերը տեղի ունեցան Չինաստանում, երկրորդ ալիքը կարող է արձանագրվել Արգենտինայում կամ Նյու Յորքում: Նույնն է տեղի ունենում ֆինանսական ռիսկերի դեպքում: Շատ գլոբալ ռիսկեր, իրոք, ի հայտ են գալիս նման արագությամբ: Եվ եթե մենք ցանկանում ենք գնահատել դրանք և գտնել լուծումներ, ապա պետք է փոխենք մեր վերաբերմունքն՝ օգտագործելով ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության կենսունակ ու հարմարվողական մեթոդները:

Այս տարվա սկզբին, կայուն զարգացման համար աշխարհի առաջատար հարթակներից մեկում՝ «Աբու Դաբի կայունության շաբաթի» ընթացքում, ես ներկայացրեցի իմ տեսակետն արհեստական բանականության ապագա ազդեցության մասին: Որպես նախկին մաթեմատիկոս, ֆիզիկոս և համակարգչային գիտնական, ով աշխատել է դրա առաջին մոդելների վրա, կարծում եմ՝ որևէ էական պատճառ չկա արհեստական բանականությունից վախենալու համար: Մարդկային քաղաքակրթության գեղեցկությունն այն է, որ փոփոխությունը, զարգացումը և մտահոգությունը քայլում են ձեռք ձեռքի տված: Մենք պետք է կառավարենք այս իրականությունը և լուծումներ տանք: Կարծում եմ՝ արհեստական բանականությունն ու մարդիկ կգոյակցեն, չեն մրցի, և արհեստական բանականությո՛ւնը կծառայի մեզ, ոչ թե հակառակը: Ավելին, ճիշտ այնպես, ինչպես նախորդ բոլոր հեղափոխություններն ավարտվեցին ավելի շատ աշխատեղերի ստեղծումով, քան դրանք փակելով, նույնը կլինի նաև չորրորդ արդյունաբերական հեղափոխության պարագայում: Եվ այս նոր աշխատատեղերն օգտակար կլինեն ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար:

Աշխարհն այսօր շատ արագ է փոխվում, և, իմ կանխատեսմամբ, մենք չենք կարողանալու տարբերակել այսօրվա չորրորդ հեղափոխությունը հինգերորդից կամ վեցերորդից և այդպես շարունակ: Նախորդ յուրաքանչյուր փոփոխություն անհանգստություն էր առաջացնում, թե այն ինչպիսի ազդեցություն կունենա մեր կյանքի վրա և արդյո՞ք աշխատատեղեր կխլի. Luddites-ից սկսած, որը պայքարում էր մեքենայացման դեմ, մինչև այն վախը, որ համակարգիչները մեզ բոլորիս անգործ կդարձնեն: Համաշխարհային քաղաքականության ավանդական կառուցվածքն անցնում է հարմարեցման փուլով: Այս ամենը ենթադրում է, որ մենք անհապաղ պետք է օժանդակենք մեր առկա աշխատուժին: Հիմնարար նոր գաղափարների աճի դեֆիցիտը և խնդիրներին ոչ ստանդարտ լուծումներ գտնելու կարիքը հանգեցնում են հմտությունների և տաղանդների ավելի լայն շրջանակի գոյության անհրաժեշտության, քան նախկինում էր:

Հայաստանում մենք երկար ժամանակ է ընդունել ենք կանանց և տղամարդկանց հավասարապես դիտարկելու կարևորությունը։ 1918-20 թթ. Հայաստանի առաջին Հանրապետությունն առաջին պետություններից էր, որը կանանց իրավունք տվեց քվեարկելու և ընտրվելու խորհրդարանում։ Այդ ժամանակների առաջին կին դեսպանը Դիանա Աբգարն էր, որը Հայաստանի դեսպանն էր Ճապոնիայում։ Իհարկե, մեր երկիրը նույնպես այսօր դիմակայում է բազում մարտահրավերների, սակայն մենք զարգացնում ենք տեխնոլոգիաներն՝ առաջ շարժվելու համար․ Հայաստանը 21-րդ դարի սթարթափերից մեկն է։ Մեր Advanced Tomorrow նախաձեռնությունը կօգնի զարկ տալ գիտությանն ու տեխնոլոգիաներին և ապահովել ավելի լավ ապագա կանանց և տղամարդկանց համար»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+