Մեկնարկում է կառավարության հավանությանն արժանացած «Հայկական վիրտուալ կամուրջ ծրագիրը»։
Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ այն համարելով «ամենամասշտաբայինը»։
«ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի ներկայացուցչության հետ համատեղ բացման արարողությունը իրականացնելու ենք առցանց, և հյուրերի թվում են տեխնոլոգիական ոլորտի հայազգի մեր սիրելի աշխարհահռչակ գործընկերները»,-նշել է Արշակյանը՝ հավելելով, որ ցանկացողները կարող են ուղիղ եթերով հետևել բացման արարողությունը՝ վաղը՝ հայկական ժամանակով 19:00-ին՝ իր էջով:
https://www.facebook.com/hakobarshakyanpage/posts/3830975686929111
Նշենք, որ «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի նպատակն է Հայաստանը կապել աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ օգտագործելով սփյուռքի ներուժը։ Ծրագրի շրջանակում մասնակիցները հնարավորություն են ստանում մասնագիտական ծրագրերով այցելել «գիտության և նորարարությունների» կենտրոն՝ Սիլիկոնյան հովիտ, հանդիպել ներդրողների և վենչուրային կապիտալիստների հետ, վերապատրաստման դասընթացներ անցնել Սիլիկոնյան հովտի թոփ ձեռնարկատիրական՝ Դրեյփերի համալսարանում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







