Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+2°
  • Կապան+1°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 02:07

Երևանում հիմնադրված Picsart-ը 8-րդն է աշխարհի ԱԲ հավելվածների վարկանիշում

Երևանում հիմնադրված Picsart-ը 8-րդն է աշխարհի ԱԲ հավելվածների վարկանիշում

Երևանում հիմնադրված Picsart ընկերությունը 8-րդ տեղն է  զբաղեցրել գեներատիվ արհեստական բանականությամբ (ԱԲ) աշխատող աշխարհի 50 ամենահայտնի բջջային հավելվածների վարկանիշում։ Այն կազմել է Andreessen Horowitz (a16z) վենչուրային հիմնադրամը՝ հոկտեմբերի 5-ին հրապարակված Top 100 Gen AI Consumer Apps զեկույցի յոթերորդ թողարկման շրջանակում։

Վարկանիշը կազմվել է ըստ ամսական ակտիվ օգտատերերի թվի՝ Sensor Tower վերլուծական ընկերության օգոստոսի տվյալների հիման վրա։

Picsart-ն առաջ է անցել Claude-ից (12-րդ տեղ), DeepSeek-ից (14-րդ), Meta AI-ից (18-րդ) և Grok-ից (19-րդ)։ Վարկանիշը գլխավորել է ChatGPT-ն, որին հաջորդել են CapCut-ը, Gemini-ն և Canva-ն։

Picsart-ն ընդգրկվել է նաև վեբ տարբերակների այցելությունների թվով կազմված 50 ամենահայտնի ԱԲ ծառայությունների առանձին վարկանիշում։

Այս տարի a16z-ն առաջին անգամ կազմել է նաև ամերիկացի սպառողների ծախսերի վրա հիմնված վարկանիշ՝ օգտագործելով YipitData-ի տվյալները։ Երեք վարկանիշները գնահատում են տարբեր ցուցանիշներ և չեն կազմում միասնական դասակարգում։

Picsart-ը հիմնադրվել է Երևանում 2011 թվականի նոյեմբերին՝ ձեռնարկատեր Հովհաննես Ավոյանի և ինժեներներ Արտավազդ Մեհրաբյանի ու Միքայել Վարդանյանի կողմից։

Հարթակն առաջարկում է լուսանկարների և տեսանյութերի խմբագրման, գրաֆիկական դիզայնի և գեներատիվ ԱԲ-ի միջոցով բովանդակության ստեղծման գործիքներ։

2021 թվականին Picsart-ը դարձել էր «միաեղջյուր» (մասնավոր ստարտափ ընկերություն, որի շուկայական արժեքը գերազանցում է 1 մլրդ դոլարը)։ 2022 թվականի փետրվարին ընկերությունն իր գլխավոր գրասենյակը տեղափոխել էր ԱՄՆ-ի Մայամի Բիչ քաղաք՝ պահպանելով գրասենյակը Երևանում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+