Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:07

ԿԳՄՍ նախարարը հայտնել է կառավարության՝ Ցեղասպանության ինստիտուտի աշխատանքներին չմիջամտելու մասին. ԶԼՄ

ԿԳՄՍ նախարարը հայտնել է կառավարության՝ Ցեղասպանության ինստիտուտի աշխատանքներին չմիջամտելու մասին. ԶԼՄ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մի խումբ աշխատակիցների հետ և հավաստիացրել, որ կառավարությունը չի միջամտելու գիտնականների աշխատանքին, գրել է «Հրապարակը»։

Ըստ պարբերականի՝ ՀՑԹԻ-ի աշխատակիցները նամակով դիմել էին ԿԳՄՍՆ-ին ու Հոգաբարձուների խորհրդին՝ հասկանալու Արցախի բաժնի ճակատագիրը, ինչպես նաև ճշգրտումներ անելու իրենց հետագա գործունեության և ճակատագրի հետ կապված։

Թերթի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ նախարարն աշխատակիցներին հայտնել է, որ նրանք կարող են առանց սահմանափակումների շարունակել իրենց գիտական գործունեությունը, սակայն պարզաբանումներ չի ներկայացրել Արցախի բաժնի հետագա գործունեության վերաբերյալ։

«Ասվել է միայն՝ ինչպես աշխատում էիք, այնպես էլ շարունակեք աշխատել, ձեր աշխատանքը կապ չունի պետական արարողակարգի հետ»,- գրել է թերթը։

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի հրաժարականից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին հաստատել էր, որ անձամբ է պահանջել նրա հրաժարականը, երբ տեղեկացել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ փետրվարի 10-ի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ տնօրենը Վենսին Հայոց ցեղասպանության և Արցախի հարցի մասին գրքեր է նվիրել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+