Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 06:38

Եվրոպայի սոցիալիստների կուսակցությունն Ադրբեջանին կոչ է անում ապահովել արցախահայության վերադարձը

Եվրոպայի սոցիալիստների կուսակցությունն Ադրբեջանին կոչ է անում ապահովել արցախահայության վերադարձը

Ամստերդամում ընթացող Եվրոպայի սոցիալիստների կուսակցության կոնգրեսն այսօր ընդունած մի շարք բանաձևերով Ադրբեջանին կոչ է անում ապահովել արցախահայության վերադարձը, հայտնում է Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ նշելով, որ այդ բանաձևերում տեղ են գտել ՀՅԴ-ի ներկայացրած դրույթներ։

Կուսակցությունն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել բոլոր հայ գերիներին, թույլատրել արցախահայության վերադարձը միջազգային մոնիթորինգի պայմաններում, ապահովել հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը։ Ընդունված բանաձևով նաև կարևորվում է Հայաստանի ժողովրդավարական զարգացումների շարունակական մոնիթորինգը՝ ներառյալ օրենքի գերակայությունը, դատական անկախությունը և քաղաքական ազատությունների պաշտպանությունը։

Կոնգրեսի՝ «Խաղաղության, բարօրության և ներառականության խթանումը Եվրոպայում և նրա հարևան տարածաշրջաններում» բանաձևում, ԵՍԿ-ն նշել է. «Վերահաստատում ենք մեր աջակցությունը բոլոր այն միջազգային ջանքերին, որոնք ուղղված են խաղաղության, անվտանգության և կայունության ապահովմանը Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման միջոցով։ Ադրբեջանը պետք է ազատի բոլոր հայ գերիներին, ապահովի Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձը միջազգային վերահսկողության ներքո և պահպանի տարածաշրջանի հայկական մշակութային ժառանգությունը։ Վերահաստատում ենք մեր աջակցությունն Ադրբեջանի ժողովրդավարական ընդդիմությանը։ Ընդգծում ենք Հայաստանի ներքին ժողովրդավարական գործընթացների շարունակական մոնիթորինգի կարևորությունը, ներառյալ՝ օրենքի գերակայությունը, դատական անկախությունը և քաղաքական ազատությունների պաշտպանությունը»։

Կոնգրեսը ԵՍԿ-ի բարձրագույն ժողովն է, որտեղ քննարկվում է համաեվրոպական այս խոշոր կուսակցության նախընթաց գործունեությունը, որոշվում ռազմավարական և ծրագրային քաղաքական առաջնահերթությունները, ընտրվում է կուսակցության նոր գործադիր մարմին։

ԵՍԿ-ին իբրև լիիրավ անդամ անդամակցում են եվրոպական 33 կուսակցություններ, իբրև ասոցացված՝ 13, իսկ դիտորդ անդամների թիվը 15-ն է։ Դաշնակցությունը հարավկովկասյան տարածաշրջանում անդամակցող միակ քաղաքական ուժն է։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ամբողջ բնակչությունը բռնի տեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։ 

Կարդացեք նաև՝ 

«Երկու տարի առանց Արցախի». սեպտեմբերի 19-ը հայտարարվել է Բռնի տեղահանության և պահանջատիրության օր

«Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն

Բարձր հարկեր և աջակցության բացակայություն. ի՞նչ դժվարություններ ունի արցախյան բիզնեսը

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+