Մայիսյան եռատոնի կապակցությամբ՝ բանակի հրամանատարության կողմից անակնկալի են արժանացել հյուսիսային ուղղությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողները: Այս մասին տեղեկացնում են Արցախի պաշտպանության բանակի ֆեյսբուքյան էջում:
«Բանակի հրամանատարի կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման գծով տեղակալն ու միավորման հրամանատարը մայիսի 10-ին հանձնել են նոր բնակարանների վկայագրերը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նախքան բնակարանամուտը՝ միջոցառման մասնակիցները, սահմանափակ կազմով, հարգանքի տուրք են մատուցել գետավանցի զոհված ազատամարտիկների հիշատակին:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3318714198160927&id=373037329395310
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







