Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:33

Եվրապատգամավորը Եվրահանձնաժողովին կոչ է արել դիտորդներ ուղարկել Բաքվում հայ գերիների դատերին

Եվրապատգամավորը Եվրահանձնաժողովին կոչ է արել դիտորդներ ուղարկել Բաքվում հայ գերիների դատերին

Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆերնան Կարթհայզերը Եվրոպական հանձնաժողովին կոչ է արել ներկայացուցիչներ ուղարկել Բաքվում պահվող հայ գերիների դատավարություններին հետևելու համար, հայտնել է Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան (EAFJD):

Պատգամավորը Եվրահանձնաժողովին կոչ է արել ապահովել Բաքվում ԵՄ պատվիրակության ներկայացուցչի (կամ այլ միջազգային դիտորդի) ներկայությունը հայ գերիների գործերով առաջիկա դատական նիստերին: Նրա խոսքով՝ Բրյուսելը պետք է աջակցի ռիսկային գոտում գտնվող գերիների անհապաղ և անկախ բժշկական հետազոտությունների անցկացմանը: Կարթհայզերը նաև առաջարկել է հստակ ժամանակացույց ներկայացնել, թե ե՞րբ հանձնաժողովը հրապարակայնորեն կհայտնի ձեռնարկված քայլերի և Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների կատարման մասին:

Խորհրդարանականը հիշեցրել է, որ Ադրբեջանը սեպտեմբերից կարգադրել էր փակել Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը, որը միակ միջազգային կազմակերպությունն էր, որ կանոնավոր կերպով կարողանում էր տեսակցել հայ բանտարկյալներին: Կարթհայզերը մատնանշել է որոշ գերիների առողջական վիճակի վատթարացումը, պատշաճ բուժօգնությունից հրաժարվելը, ընտանիքների հետ շփման բացակայությունը, մեկուսացման մեջ պահելը և քաղաքական դրդապատճառներով, շինծու մեղադրանքները:

Պատգամավորի գնահատմամբ՝ գերիների հարցի լուծումը ոչ թե խոչընդոտում է Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացին, այլ հակառակը՝ նպաստում է դրան:

Ադրբեջանում, պաշտոնական տվյալներով, 23 հայ գերի կա։ Հունվարի 17-ին սկսվել էին Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների դատավարությունները: Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սեպտեմբերի 2-ին հայտարարել էր Ադրբեջանում իր մասնաճյուղը փակելու մասին: Որոշումն ընդունվել էր ադրբեջանական կառավարության նախաձեռնությամբ և ուժի մեջ մտել սեպտեմբերի 3-ին: Բաքվում ԿԽՄԿ գրասենյակի աշխատանքի դադարեցումից հետո հայ գերիները հայտնվել են լիակատար մեկուսացման մեջ։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի տվյալներով՝ հայ գերիների շրջանում արձանագրվել են ինքնասպանության փորձեր։

Ապրիլին Բելգիայում կայացած խորհրդարանական լսումների ժամանակ Ադրբեջանի դեսպանը հայտարարել էր, որ հայ գերիների նկատմամբ դատավարությունները բաց են Բաքվում գտնվող բոլոր օտարերկրյա դիվանագետների համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+