Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:52

Դատական հայց է ներկայացվել Պետգույքի կառավարման կոմիտեի դեմ՝ պահանջելով Արցախի ներկայացուցչության շենքը նվիրաբերել ԱՀ-ին

Դատական հայց է ներկայացվել Պետգույքի կառավարման կոմիտեի դեմ՝ պահանջելով Արցախի ներկայացուցչության շենքը նվիրաբերել ԱՀ-ին

Փաստաբան Ռոման Երիցյանն Արցախի իշխանությունների անունից դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի՝ պահանջելով ներկայացուցչության շենքը նվիրաբերությամբ օտարել Արցախի Հանրապետությանը։

Փաստաբանն Armenia Today-ին մանրամասնել է, որ հայցը ներկայացվել է նվիրատվության վկայականի բացակայության պատճառով՝ շենքի նկատմամբ Արցախի սեփականության իրավունքը անվավեր ճանաչելու դատախազության պահանջին ի պատասխան։

Հայցով պահանջվում է պարտավորեցնել պատասխանողին կնքել նվիրատվության պայմանագիր հայցվորի հետ՝ Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցի թիվ 17/2 շենքն օտարելու վերաբերյալ։

Հայցում նշվում է, որ Հայաստանի կառավարության որոշմամբ շենքը 1997 թվականին փոխանցվել է Արցախին։

Երիցյանը նաև միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով մինչև գործով վերջնական դատական ակտ կայացնելը պատասխանողին արգելել որևէ կերպ օտարել նշված գույքը ցանկացած երրորդ անձի, ինչպես նաև մինչ այդ խոչընդոտել հայցվորին օգտվել նշված գույքից։

Հուլիսի 15-ին ՀՀ գլխավոր դատախազությունը Կադաստրի կոմիտեի դեմ հայց էր ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանում Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+