Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:51

Ջալալ Հարությունյանը հետևել է մարզումների և ցուցադրական պարապմունքների ընթացքին

Ջալալ Հարությունյանը հետևել է մարզումների և ցուցադրական պարապմունքների ընթացքին

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը մայիսի 4-ին կենտրոնական ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկի ենթակայությամբ գործող զորամասում հետևել է ‹‹Հրաձգային զենքերով պաշտպանողական մարտում կրակ վարելու եղանակներն ու միջոցները›› և ‹‹Նռնականետային դասակի կիրառման կարգը պաշտպանողական մարտի վարման ժամանակ›› թեմաներով անցկացված մարզումների և ցուցադրական պարապմունքների ընթացքին, որին ներգրավված էին ենթակա զորամասերի հրամանատարները, նրանց մարտական պատրաստության գծով տեղակալները, գումարտակների ու վաշտերի հրամանատարները, նռնականետային դասակների հաշվարկների հրամանատարները:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, բանակի հրամանատարը,  կարևորելով անցկացվող պարապմունքները, ուսուցանվող սպաների ուշադրությունը հրավիրել է կարևորագույն այն խնդիրներին ու առանձնահատկություններին, որոնք հրամանատարական կազմին անհրաժեշտ են ենթակաների ուսուցման և մարտական խնդիրների արդյունավետ կատարման գործում:

Անցկացվող պարապմունքները առավել արդյունավետ մատուցելու համար ծավալվել են ուսումնական կետեր, որտեղ պարապմունքի ղեկավարները գործնականում ներկայացրել են խրամատից, ինչպես նաև հրաձգության վարման տարբեր դիրքերից կրակ վարելու եղանակները, ՀԱՆ-17 տիպի նռնականետի նշանակությունը, քանդման և հավաքման կարգը, նորմալ նշանազարկի բերման մեթոդները, ինչպես նաև կրակային պատրաստության համապատասխան նորմացույցների կատարումը:

Ցուցադրական պարապմունքների ավարտին ամփոփվել են արդյունքները, նշվել թերացումներն ու դրական կողմերը, իսկ զորամասերի հրամանատարներին ենթակաների հետ նմանատիպ պարապմունքներ կազմակերպելու և իրականացնելու վերաբերյալ վերադաս հրամանատարության կողմից տրվել են համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:

Նմանատիպ վարժանքներ ու ցուցադրական պարապմունքներ անց են կացվել նաև ՊԲ այլ զորամասերում, նշված է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+