Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:21

Թուրքիան հայտարարել է օկուպացված Արցախում հյուպատոսություն բացելու մտադրության մասին

Թուրքիան հայտարարել է օկուպացված Արցախում հյուպատոսություն բացելու մտադրության մասին

Անկարան հայտարարել է օկուպացված Արցախում հյուպատոսություն բացելու իր պատրաստակամության մասին և պայմաններ է առաջադրել Հայաստանի հետ սահմանը բացելու համար, ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Ակգյունը։

Դեսպանի խոսքով՝ Հայաստանի հետ սահմանի բացումը կախված է հայ-ադրբեջանական բանակցությունների առաջընթացից։ Դիվանագետն ընդգծել է, որ Թուրքիան Շուշիում հյուպատոսություն բացելու պաշտոնական դիմում էր ներկայացրել դեռևս 2021 թվականին, սակայն այս պահին ոչ մի երկիր դիվանագիտական ներկայացուցչություն չունի այս քաղաքում։

«Հարցը ամբողջությամբ գտնվում է ադրբեջանական կողմի իրավասության ներքո։ Մենք պատրաստ ենք գործել նրա որոշման համաձայն՝ լինի դա Շուշա (Շուշի-խմբ․), թե տարածաշրջանի որևէ այլ քաղաք»,- նշել է Ակգյունը։

Հարցազրույցի ընթացքում թուրք դեսպանը նաև մեկնաբանել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները։ Նա ընդգծել է, որ այս գործընթացը չի կարող դիտարկվել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացից առանձին։

«Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը փակ է 1993 թվականից ի վեր։ Հայաստանը գործնականում մեկուսացված է արևելքից և արևմուտքից, և դրանից, առաջին հերթին, տուժում է իր սեփական բնակչությունը։ Տարածաշրջանում կայուն խաղաղությունն օգտակար է բոլորի, հատկապես՝ Հայաստանի համար»,- ընդգծել է նա։

Դիվանագետը հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը հնարավոր կլինի միայն Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի կնքումից կամ առնվազն նախաստորագրումից հետո, ինչպես նաև տրանսպորտային միջանցքների վերաբերյալ համաձայնագրերի իրականացման պայմանով, այդ թվում՝ Սյունիքի մարզով անցնող երթուղու վերաբերյալ։

«Եթե այս պայմանները բավարարվեն, սահմանը կարող է բացվել՝ Անկարայի և Բաքվի միջև խորհրդակցությունների արդյունքների հիման վրա»,- եզրափակել է նա։

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Թոմ Բարաքը հուլիսի 14-ին հայտարարել էր, որ մասնավոր ամերիկյան ընկերությունը կարող է ստանձնել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կառավարումը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունները առաջ մղելու համար: Մասնավորապես, ԱՄՆ-ն կարող է 100 տարով վարձակալել Սյունիքի և Նախիջևանի միջև գտնվող 34 կիլոմետրանոց ճանապարհի հատվածը:
Հուլիսի 16-ին Փաշինյանը հայտարարել էր ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծում «գլոբալ խաղացողների» մասնակցության մասին, նշել, որ հիմնականում քննարկվում է ամերիկյան առաջարկը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+