Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ հաշվի առնելով այն, որ Շուշիի շրջանային բուժմիավորումը հանդիսանում է Արցախում Նոր կորոնավիրուսային վարակով (COVID-19) անձանց համար նախատեսված մեկուսարան, շենքային պայմանների բարելավման նպատակով ներկայումս պետական միջոցներով վերանորոգվում է բուժմիավորման պոլիկլինիկական բաժանմունքը:
Այսօր Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն այցելել է Շուշիի շրջանային բուժմիավորում և ծանոթացել իրականացվող շինարարական ընթացիկ աշխատանքներին:
Բուժհիմնարկի պատասխանատուների հետ քննարկման ժամանակ արծարծվել են COVID-19 վարակով ընդունված պացիենտների և նրանց բուժական գործելակարգերի հետ կապված բազմաթիվ հարցեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







