Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:52

Արցախում բռնկված հրդեհը հասել է բնակավայրեր, Ադրբեջանը կոնկրետ քայլեր չի ձեռնարկում այն մարելու ուղղությամբ

Արցախում բռնկված հրդեհը հասել է բնակավայրեր, Ադրբեջանը կոնկրետ քայլեր չի ձեռնարկում այն մարելու ուղղությամբ

Արցախում բռնկված հրդեհը հասել է բնակավայրեր, Ադրբեջանը կոնկրետ քայլեր չի ձեռնարկում այն մարելու ուղղությամբ, հայտնել է Արցախի մշակույթի նախկին նախարար, Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանը։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Արցախի արևելյան սահմանի ողջ երկայնքով՝ Ջրականից մինչև Թալիշ, ավելի քան 200 կմ տարածքում, հրդեհաշիջման աշխատանքներին Ադրբեջանը ներգրավվել է ընդամենը 620 մարդ։

«3 մարդ 1 կմ տարածքում: Հիմա հասկանալի է, թե ինչու օկուպացիոն վարչակազմը ոչ մի կերպ «չի կարող» մարել հրդեհները։ Կամ գուցե պարզապես չի ուզում։ Սոցիալական ցանցերից ստացված կադրերը ցույց են տալիս օկուպացիոն վարչակազմի կողմից ձեռնարկված միջոցների բացարձակ անարդյունավետությունը (կամ այդպիսի ցանկության բացակայությունը)»,- գրել է Շահվերդյանը:

Նա նշել է, որ դատելով ադրբեջանական տիրույթում տարածված նկարներից՝ հրդեհը հասել է Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղ։

Նախկին նախարարը Հայաստանի և Արցախի իշխանություններին, հասարակական կազմակերպություններին, բնապահպաններին կոչ է արել անհապաղ բարձրացնել բնության, նյութական արժեքների և մշակութային ժառանգության պաշտպանության, բռնազավթված տարածքներում էկոլոգիական աղետի կանխարգելման և հետևանքների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցը:

Հուլիսի 23-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին Արցախի մի շարք շրջաններում բռնկված հրդեհների մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+