Փետրվարի 19-ին՝ «Գիրք նվիրելու օրը», ՀՅԴ «Արամ Մանուկյան» ուսանողական միության և «Ապառաժ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ու ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ մեկնարկել է «Գրքի բանկ» ծրագիրը:
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղադրվել է գրքի տաղավար, այդտեղ հավաքված գրքերը նվիրաբերվելու են ԱՀ Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի դպրոցին: Մինչև մարտի 1-ը ցանկացողները կարող են գրքի միջոցով նպաստել ծրագրին:
ՀՅԴ «Արամ Մանուկյան» ուսանողական միության անդամ Վահագն Խաչատրյանը նշել է, որ ծրագրի մեկնարկը տրվել է 2018 թվականին: Այն ժամանակ մոտ 1500 կտոր գիրք են նվիրել Քաշաթաղի շրջանի Քաշունիք գյուղի դպրոցի գրադարանին: Նրա խոսքով՝ ծրագրով ընտրվում են վերաբնակեցված գյուղերը և հիմնական նպատակը այդ համայնքների գրադարանը նոր հրատարակված գրքերով հարստացնելն է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







