«Մոլորակի ամենապահովված երկրներից մեկն ենք համարվում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ասել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով Արցախի ներկայիս իշխանություններին և բուժաշխատողներին կորոնավիրուսի դեմ տարված արդյունավետ պայքարի համար։ Նա նշել է, որ Արցախում արձանագրվել է հիվանդության 8 դեպք, որոնցից 6-ը առողջացել են, և հույս հայտնեց, որ առաջիկայում մյուս երկու հիվանդներն էլ կկազդուրվեն. «Շատերը անհամբեր սպասում էին վատ լուրերի, որովհետև ամեն քայլափողի կասկածի տակ դնելով ընտրությունները կամ ընտրությունները կազմակերպելը, մատնացույց էին անում՝ բա որ հանկարծ համավարակի տարածման մեծ տեմպեր լինեն, ու չէին թաքցնում ոգևորությունը, երբ որևէ հիվանդի մասին խոսվում էր։ Անհամբեր սպասում էին, որ այդ հիվանդից պետք է տարածվեր։ Աստված մեզ հետ էր, և Ղարաբաղում մենք այսօր ունենք նորմալ իրավիճակ»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







