Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:10

Արցախի նախագահի լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահը

Արցախի նախագահի լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահը

Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնավարման ժամկետը լրացել էր մայիսի 21-ին, և, ըստ Սահմանադրության, նախագահի լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահը, ասվում է Արցախի ԱԺ 4 խմբակցությունների տարածած հայտարարության մեջ:

Հայտարարությունն ստորագրել են «Ազատ Հայրենիք-ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները։

Նշվում է, որ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում ԱԺ նախագահն է ստանձնում պաշտոնը մինչև նորընտիր նախագահի ընտրվելը:

Արցախի խորհրդարանի խմբակցությունները շեշտել են, որ մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրում և ընտրություն առայժմ չեն կայացել։ Այդ հանգամանքներն են Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան, Արցախի օկուպացիան և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը։

Պատճառների մեջ նշվում են նաև Հայաստանի իշխանությունների որդեգրած դիրքորոշումները՝ արցախյան հակամարտության կարգավորման և Արցախի պետական ինստիտուտների գործունեության մասին, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։

Ըստ հայտարարության՝ տարածաշրջանում առկա անվտանգային միջավայրը և դրանից բխող մարտահրավերներն ու սպառնալիքներն են խոչընդոտել նախագահական ընտրություններին։

Մայիսի 21-ին կայացած Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում խորհրդարանի նախագահ էր ընտրվել «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Աշոտ Դանիելյանը։ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն Armenia Today-ին մանրամասնել էր, որ մայիսի 21-ին լրացել է Արցախի նախագահի լիազորությունների ժամկետը, և նոր ընտրությունների անհնարինության պայմաններում նախագահի պարտականությունները, լիազորությունները փոխանցվում են ԱԺ նախագահին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+