Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում այսօր հանդիպել է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ։ Այս մասին Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։
«Կառուցողական քննարկում ենք ծավալել քաղաքական հնարավոր համագործակցության և այդ համատեքստում մեր ծրագրային հիմնադրույթների համադրելիության շուրջ։ Արցախի խաղաղ և կայուն զարգացման գործում երկուստեք կարևորել ենք ներքին միասնականությունն ու առկա մարտահրավերներին համընդհանուր ջանքերով դիմագրավումը»,- գրել է Հարությունյանը։
ԱՀ նորընտիր նախագահը նշել է, որ պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում շարունակել խորհրդակցությունները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







