• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
22 Հուլիս 2026 08:43
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Արցախցիներն իշխանության կողմից ներազգային ատելության տարածման մասին հաղորդում ներկայացրին ԳԴ

Արցախ,
14 Ապրիլ 2025 15:00
ShareShareShare
telegram

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն ԱԳՆ-ի և Գլխավոր դատախազության շենքերի առջև ակցիա է իրականացրել՝ իշխանություններից պահանջելով հայ գերիների վերադարձը Բաքվի հետ ցանկացած միջպետական պայմանագիր ստորագրելիս անվիճելի նախապայման դարձնել։ Ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի YouTube-յան ալիքում:

Ակցիայի մասնակիցներն արտաքին քաղաքական գերատեսչությանը կոչ են արել դիմել չեզոք երկրի, օրինակ՝ Շվեյցարիային, խնդրելով Բաքվում իր դեսպանատանը ստեղծել հայերի շահերի պաշտպանության բաժին և հյուպատոսական ծառայություններ ապահովել հայ գերիների համար: Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ Երևանը կարող է նաև դիմել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի մասնագիտացված կառույցներին ու Բաքվում դեսպանատներ ունեցող պետություններին՝ հայերի դեմ շինծու դատավարություններին միջազգային դիտորդների ներկայությունն ապահովելու համար:

Տեղահանվածներն ընդգծել են, որ Արցախ իրենց վերադարձի հարցը նախկինի պես արդիական է, և Հայաստանի իշխանությունները կարող են դրան հասնել՝ դիմելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին և ԵԽ-ին՝ Արցախի ժողովրդի հավաքական և անվտանգ վերադարձին ուղղված միջազգային մեխանիզմների ներդրման նախաձեռնությամբ: Խորհուրդն իր պահանջներում անդրադարձել է նաև միջազգային դատարաններում Բաքվի դեմ հայցերին և ընդգծել, որ Երևանը ոչ միայն չպետք է հետ վերցնի դրանք, այլև կարող է իր հայցերը լրացնել հանցագործությունների և խոշտանգումների բազմաթիվ նոր անհերքելի ապացույցներով:

Մեկ պահանջ էլ վերաբերում է Արցախի օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության ոչնչացմանը։ ԱԳՆ-ն, ցուցարարների պնդմամբ, պետք է դիմի ՅՈՒՆԵՍԿՕ-ին և ԵԽ-ին՝ խնդրելով դիտորդական առաքելություն ուղարկել Արցախ՝ ուսումնասիրելու և փաստաթղթավորելու Ադրբեջանի իշխանությունների կողմից մշակութային ժառանգության, ինչպես նաև մասնավոր և հանրային սեփականության դեմ ուղղված հանցավոր գործունեությունը: Ի վերջո, արցախցիներն ԱԳՆ-ից պահանջել են հասնել նրան, որ տարբեր երկրների դատարաններ քրեական հետապնդում սկսեն ադրբեջանցի պաշտոնյաների և զինծառայողների նկատմամբ, ինչպես նաև կիրառեն պատժամիջոցներ և ճնշման այլ գործիքներ:

Ակցիայի մասնակիցներն ԱԳՆ շենքի մոտ այրել են ՀՀ կառավարության 2021 թվականի ծրագիրը, որում ներառված էին Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիի և Հադրութի ազատագրման չիրականացված խոստումները։ 

Արցախցիները հայտարարել են, որ այդ, իրենց բնորոշմամբ, կեղծ կետերը ներառվել են պետական ծրագրում բացառապես ընտրություններում հնարավորինս շատ ձայներ հավաքելու և 2020 թվականի պատերազմում պարտվելուց հետո կրկին իշխանության գալու նպատակով:

«Իր նախընտրական ծրագրում այս իշխանությունները ոչ միայն ազնվորեն չեն ասել ժողովրդին, որ պատրաստվում են հանձնել Արցախի մնացած մասը, այլ նաև հայտարարել էին, որ մտադիր են հանդես գալ պահանջատիրությամբ և դեօկուպացնել Շուշին ու Հադրութը։ Այս նախընտրական ծրագիրը կառավարության ծրագրի հիմքում էր, և նրանք խոսում էին արցախցիների իրավունքների մասին», - ասել է ակցիայի մասնակից Նարե Սիմոնյանը։

ԱԳՆ շենքից արցախցիներն ուղևորվել են դատախազություն և գերատեսչությանը կոչ արել հետաքննել Հայաստանի իշխանության ներկայացուցիչների կողմից ներազգային ատելության հրահրման դեպքերը: Նրանք հանցագործության մասին հաղորդումը փոխանցել են դատախազություն։ Արցախցիները նաև քաղաքական ակցիա են իրականացրել՝ իրենց ուղղված հայտարարություններով փաթաթած փուչիկներն օդ են բարձրացրել։   

«Մեզ համար ձեր ատելության քարոզը ոչ մի նշանակություն չունի։ Այդ նպատակով մենք պետական պաշտոնյաների հայտարարությունների ամենազզվելի օրինակները դրել ենք այս փուչիկի մեջ և այն վեր ենք բարձրացնում՝ ցույց տալով, որ դա մեզ համար ոչինչ չի նշանակում»,- հավելել է ակցիայի մասնակից Տաթև Խաչատրյանը:

Ակցիայի կազմակերպիչները նշել են, որ տարբեր պաշտոնյաներ իրենց հայտարարություններում կոչ են անում արցախցիներին իրենց պահանջներն ուղղել «ղարաբաղցի թալանչիներին»։ Նրանք նշել են, որ ոչ ոք չի հստակեցնում, թե կոնկրետ ում մասին է խոսքը: Այդ պատճառով նրանք դիմել են դատախազություն՝ կոչ անելով  հետաքննություն սկսել, որպեսզի ուսումնասիրեն նման հայտարարությունները։

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը կարևորել է նման ակցիաները՝ ասելով, որ այն արցախցիների խնդիրը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահելու ամենաարդյունավետ գործիքներից մեկն է: Նա հիշեցրել է, որ հանրային կոշտ արձագանքը նախկինում էլ արդյունք էր տալիս։ Նրա խոսքով՝ Բաքվում պահվող գերիների մասին ԱԳՆ հայտարարությունն արվեց միայն այն բանից հետո, երբ երկրում տեղի ունեցան բազմաթիվ ակցիաներ, քննարկումներ, և տարբեր գործիչներ հրապարակավ դատապարտեցին իշխանությունների հանցավոր լռությունը։

Միաժամանակ՝ Բեգլարյանն ընդգծել է, որ օտարերկրյա դիվանագետներն ու միջազգային կառույցներն Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպումներում ընդունում են, որ իրենք չեն կարող աջակցել այդ հարցերին, եթե Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում բացակայում են արցախցիների իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձի թեմաները: Նա նշել է, որ առաջարկներ և գաղափարներ են ներկայացնելու ԱԳՆ-ին՝ պահանջելով կատարել գործողություններ։ 

Մարտի 29-ին արցախցիները հանրահավաք էին անցկացրել Ազատության հրապարակում՝ գերիներին ազատ արձակելու, բռնի տեղահանվածներին Արցախ վերադարձնելու, ինչպես նաև կարիքավոր ընտանիքներին սոցիալական օգնություն ցուցաբերելու պահանջներով։

Կարդացեք նաև՝ «Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն։

telegram
Tags: ակցիաարցախցիներհաղորդում ներկայացնել

Հարակից հրապարակումներ

В Баку на «суде» против пленных Ишханян и Бабаян заявили о непризнании вины

Հայ գերիների գործով Բաքվի վերաքննիչ դատարանում ելույթ են ունեցել դատախազները

22 Հուլիս 2026 00:50

Բաքվում հուլիսի 21-ին շարունակվել է Արցախի նախկին առաջնորդների գործով վերաքննիչ բողոքների քննությունը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ելույթ են ունեցել մեղադրող դատախազները...

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20 Հուլիս 2026 16:44

Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը հուլիսի 20-ին ուղերձով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝...

Եվրոպայի սոցիալիստների կուսակցությունն Ադրբեջանին կոչ է անում ապահովել արցախահայության վերադարձը

ՀԿ-ն հայտնել է Արցախի հուշարձանի նկարը դպրոցից հեռացնելու դեպքի մասին

16 Հուլիս 2026 15:06

Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում ցուցահանդես-մրցույթի ժամանակ հեռացրել են աշակերտի՝ Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը պատկերող նկարը՝ այն...

ՖԻՖԱ-ն Ֆրանսիա-Մարոկկո խաղում արգելել է ցուցադրել Արցախի դրոշը

ՖԻՖԱ-ն Ֆրանսիա-Մարոկկո խաղում արգելել է ցուցադրել Արցախի դրոշը

13 Հուլիս 2026 13:38

ԱՄՆ-ում բնակվող հայ լրագրող Անդրե Խաչատուրյանն Արցախի դրոշը տարել էր ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչ հանդիպմանը, որն ավարտվել էր Ֆրանսիայի հաղթանակով՝ 2։0...

Բաքվում շարունակվել է հայ գերիների գործով վերաքննիչ բողոքների քննությունը

Բաքվում շարունակվել է հայ գերիների գործով վերաքննիչ բողոքների քննությունը

10 Հուլիս 2026 21:13

Բաքվում տեղի է ունեցել հայ գերիների գործով վերաքննիչ բողոքների քննությունը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նիստի ընթացքում Արցախի նախկին նախագահ Արկադի...

Ишханян: Баку использует позицию Еревана в вопросе армянских пленных

Բաքուն շահագործում է Երևանի դիրքորոշումը հայ գերիների հարցում․ Իշխանյան

09 Հուլիս 2026 17:02

Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի իշխանությունների աջակցության բացակայությունն օգտագործում են որպես...

Load More
Xosum
  • Լուրեր
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 22-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

22 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

22 Հուլիս 2026 08:03
Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 22-ին

22 Հուլիս 2026 07:35
Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

22 Հուլիս 2026 00:54
В Баку на «суде» против пленных Ишханян и Бабаян заявили о непризнании вины

Հայ գերիների գործով Բաքվի վերաքննիչ դատարանում ելույթ են ունեցել դատախազները

22 Հուլիս 2026 00:50
«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

22 Հուլիս 2026 00:25
ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

21 Հուլիս 2026 23:38
Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

21 Հուլիս 2026 23:02
Ձգտելու ենք հասնել ՌԴ սահմանափակումների վերացմանը․ Կարապետյան

ԿԿՀ-ն Սամվել Կարապետյանին տուգանել է հայտարարագիր չներկայացնելու համար

21 Հուլիս 2026 22:33
ЦИК разрешил уголовное преследование против Андраника Теваняна и лишение его свободы

Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր․ «Մայր Հայաստան»

21 Հուլիս 2026 21:56
СК возбудил дело после смерти военнослужащего в воинской части

ՔԿ-ն հայտնել է ՊՆ զորամասերից մեկի զինծառայողի մահվան մասին

21 Հուլիս 2026 21:42
Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

21 Հուլիս 2026 21:01
Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

21 Հուլիս 2026 20:36
Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

21 Հուլիս 2026 20:12
Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

21 Հուլիս 2026 19:57
Армянские борцы взяли три медали на юношеском турнире по борьбе во Владикавказе

Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք Մ17 աշխարհի առաջնությանը

21 Հուլիս 2026 19:46
Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

21 Հուլիս 2026 19:10
ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

21 Հուլիս 2026 19:02
Էս մարդիկ «կարմիր գիծ» պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը՝ ԿԸՀ-ի մասին

Էս մարդիկ «կարմիր գիծ» պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը՝ ԿԸՀ-ի մասին

21 Հուլիս 2026 18:49
Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով ներողություն խնդրել

Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Օսիպյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

21 Հուլիս 2026 18:45
«Ռոսսելխոզնադզորը» կստուգի հայկական ձկնաբուծարանների արտադրանքը

«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է ուզբեկական բանջարեղենի ներկրումը ՌԴ

21 Հուլիս 2026 18:45
Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:29
Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:27
Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

21 Հուլիս 2026 18:24
Арестованный кандидат в депутаты Давид Казинян подал в суд на ЦИК

Դավիթ Ղազինյանի գործը կայծակնային արագությամբ դատարան են ուղարկել․ Վարդևանյան

21 Հուլիս 2026 17:59
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 17:31
Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

21 Հուլիս 2026 16:14
Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

21 Հուլիս 2026 16:05
ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 16:00

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

21 Հուլիս 2026 16:00
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին
Հասարակություն

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 22-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

22 Հուլիս 2026 08:07

Հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...

Read moreDetails
Տնտեսություն

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

22 Հուլիս 2026 08:03

Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 22-ին ԱՄՆ դոլարը գնում են 363,08 դրամ միջին գնով, վաճառում՝ 368,32 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ