Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:39

Գարեգին Բ-ն Գերմանիայի նախագահին խնդրել է Բաքվում բարձրաձայնել Արցախի ժողովրդի իրավունքների և գերիների հարցերը

Գարեգին Բ-ն Գերմանիայի նախագահին խնդրել է Բաքվում բարձրաձայնել Արցախի ժողովրդի իրավունքների և գերիների հարցերը

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Էջմիածին այցելած Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին խնդրել է Բաքվում բարձրաձայնել Արցախի ժողովրդի իրավունքների, հայ ռազմագերիների ազատ արձակման հիմնախնդիրները, հայտնում է Մայր Աթոռը։

«Նկատի ունենալով այն, որ Գերմանիայի նախագահը մեկնելու է նաև Ադրբեջան՝ Վեհափառ Հայրապետը խնդրանքով դիմեց պրն․ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Բաքվում բարձրաձայնելու Արցախի ժողովրդի արդար իրավունքների, ինչպես նաև հայ ռազմագերիների ազատ արձակման, հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կաթողիկոսը շեշտել է, որ առկա հարցերի արդար հանգուցալուծմամբ միայն հնարավոր պիտի լինի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատել և ժողովուրդների խաղաղ գոյակցության պայմաններ ստեղծել։

Շտայնմայերը հավաստիացրել է, որ իր միջնորդական ջանքերը կգործադրի ի նպաստ տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատման։

Գերմանիայի նախագահը մարտի 31-ից աշխատանքային այցով գտնվում էր Հայաստանում։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում նա հարգանքի տուրք էր մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ապրիլի 1-ին նա մեկնել է Ադրբեջան։ Շտայնմայերի պատվիրակության՝ Հայաստան այցի ընթացքում Հայաստանն ու Գերմանիան ստորագրել էին ֆինանսական համագործակցության համաձայնագիր։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Գերմանիայի նախագահն աջակցություն էր հայտնել Հայաստանի խաղաղության օրակարգին։

Մարտի 31-ին Շտայնմայերը սոցցանցերում հրապարակել էր Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության դրոշի լուսանկարը։ «Հակամարտությունը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածքին: Միջազգային իրավունքի տեսակետից այս տարածաշրջանը պատկանում է Ադրբեջանին, սակայն այն հիմնականում բնակեցված է հայերով: Վերջին տասնամյակների ընթացքում այնտեղ բազմիցս զինված բախումներ են տեղի ունեցել»,- գրել էր նախագահը այս հրապարակման մեջ, որն ավելի ուշ հեռացվել էր։ Հրապարակման պատճառով Ադրբեջանում Գերմանիայի դեսպանը կանչվել էր Ադրբեջանի ԱԳՆ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+