Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:34

Բելգիայում Արցախի հետ բարեկամության ֆրանսախոս շրջանակի ուղերձը՝ Արցախի նախագահին

Բելգիայում Արցախի հետ բարեկամության ֆրանսախոս շրջանակը հայտարարություն է տարածել՝ շնորհավորելով Արայիկ Հարությունյանին Արցախի հանրապետության նախագահ ընտրվելու առթիվ։ Այս մասին Armenia Today-ին հայտնեցի Բելգիայում Արցախի հետ բարեկամության ֆրանսախոս շրջանակի մամուլի ծառայությունից։

Բարեկամության խմբի անդամները՝ Բելգիայի տարբեր խորհրդարանների նախկին և գործող պատգամավորներ, մտավորականներ, ողջունում են այն փաստը, որ չնայած աշխարհաքաղաքական շրջափակմանը, Արցախի ժողովուրդը ևս մեկ անգամ իրացրեց ընտրելու իր իրավունքը և հավատարիմ մնաց անկախության առաջին իսկ օրերից ընտրած ճանապարհին, այն է՝ կառուցել ժողովրդավար երկիր։

Բելգիացի քաղաքական և հասարակական գործիչները նշում են, որ ստեղծված համաշխարհային համավարակի պատճառով ստիպված եղան չեղարկել իրենց՝ նախատեսված դիտորդական առաքելությունն Արցախում։ Նրանք շնորհավորում են Արցախի նորընտիր խորհրդարանին նույնպես։

Հայտարարության մեջ նշվում է, որ բարեկամության խումբը գերազանց համագործակցություն է ունեցել Արցախի նախկին իշխանությունների, ինչպես նաև խորհրդարանի հետ։ Խմբի անդամները շեշտում են իրենց ցանկությունը շարունակել ստեղծված բարձր մակարդակի և արդյունավետ համագործակցությունը Արցախի նոր խորհրդարանի և իշխանությունների հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+