• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
06 Հուլիս 2025 02:53
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

«Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ». Ռուբեն Վարդանյանը բանտից կիսվել է անձնական պատմությամբ

Արցախ, Տարածաշրջան,
16 Մարտ 2025 13:15
ShareShareShare
«Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ». Ռուբեն Վարդանյանը բանտից կիսվել է անձնական պատմությամբ
telegram

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից կիսվել է անձնական պատմությամբ, որը, նրա խոսքով, դարձել է իր կյանքի առանցքային դասերից մեկը և «հսկայական դեր» խաղացել իր՝ որպես անձի ձևավորման գործում:

Վարդանյանի տեսաուղերձը փոխանցվել է նրա ընտանիքի միջոցով՝ հեռախոսազանգի ժամանակ։ Վարդանյանը պատմել է, թե ինչպես է գրեթե 39 տարի առաջ զորակոչվել խորհրդային բանակ։ Ավարտելով Մոսկվայի պետական համալսարանի առաջին կուրսը՝ Մոսկվայի զորակոչային կետից հետո ևս մի քանի հարյուր մարդու հետ ուղարկվել է Բաքվի արվարձանում՝ Բալաջարիում գտնվող տեղաբաշխիչ կետ:

Վարդանյանի խոսքով՝ այնտեղ իրեն է մոտեցել ենթասպա և առաջարկել 300 ռուբլու դիմաց այնպես անել, որ ինքը գնա Հայաստան ծառայելու։ Վարդանյանն այդքան գումար չի ունեցել։ 3 օր անց ենթասպան գումարը նվազեցրել է մինչև 50 ռուբլի, սակայն Վարդանյանը պատասխանել է, որ ընդամենը 27 ռուբլի ունի, ինչին ենթասպան չի համաձայնել։

«Այս պատմությունը, պարզապես որպես զվարճալի դրվագ, պատմեցի նաև տղաներին, որոնց հետ ծանոթացել էի Մոսկվայից Բաքու մեր երկար ճանապարհորդության ընթացքում։ Դրանից մի 15 րոպե անց վեց-յոթ տղաներ, խորհրդակցելով իրար հետ, մոտեցան ինձ և տվեցին 23 ռուբլի՝ ասելով, որ կուզենային, որ գոնե ես ծառայեմ տանը: Նրանք ժպտացին ու վստահեցրին, որ դրա համար միայն ուրախ կլինեն»,- գրել է Վարդանյանը։

Ըստ նրա՝ գիտեր, որ նրանք «տալիս են իրենց վերջին փողերը՝ ծխախոտի համար պահած գումարները, քանի որ հարուստ ընտանիքներից չէին, և երեք-հինգ ռուբլին նրանց համար բավականին մեծ գումար էր»:

«Այդպիսով՝ շնորհիվ գրեթե անծանոթ (միայն մեկին էի հպանցիկ ճանաչում ՄՊՀ-ից), այլազգի տղաների, որոնցից ոչ մեկն ինձ ոչնչով պարտական չէր, ես տեղափոխվեցի Հայաստան և երկու տարի ծառայեցի Լենինականում {Գյումրիում}»,- ասված է ուղերձում։

Վարդանյանն ընդգծել է, որ հետագայում շատ է մտածել այս դրվագի մասին և ինքն իրեն երեք հարց տվել։

«Պատրա՞ստ եմ տալ վերջին փողերս կամ վերջին կտոր հացս՝ ուրիշին օգնելու համար: Ոչ թե մեկ միլիոնը միլիարդից, այլ, իրոք, վերջին փողը։ Երկրորդ՝ արդյոք կկարողանա՞մ ուրախանալ, որ ինչ-որ մեկն իմ շնորհիվ կգնա տուն ծառայելու, իսկ ես կմնամ անծանոթ վայրում և կարոտով կհիշեմ հայրենիքը, հարազատ վայրերն ու մտերիմներին, որոնց երկու տարի չեմ տեսնելու։ Եվ երրորդ՝ պատրա՞ստ եմ չակնկալել երախտագիտություն (մենք նույնիսկ հասցեներ չփոխանակեցինք) և չունենալ այն զգացողությունը, թե ինչ-որ մեկն ինձ պարտք է, քանի որ նրա համար ինչ-որ բան եմ արել։ Այս պատմությունն էլ դարձել է ինձ համար հենման կետ՝ նպաստելով իմ՝ որպես անհատի ձևավորմանն այնպիսին, ինչպիսին հիմա եմ»,- ասել է Վարդանյանը։

Նա շնորհակալություն է հայտնել այս պատմության մասնակիցներին ՝ նշելով, որ չգիտի՝ ո՞ղջ են նրանք, թե՞ ոչ և ինչպե՞ս է նրանց ճակատագիրը դասավորվել:

«Բայց եթե լսեն իմ պատմությունը, պիտի իմանան, որ ես միշտ հիշում եմ այդ 23 ռուբլին և նրանց անշահախնդիր քայլը: Ես դա երբեք չեմ մոռանա։ Երկրորդը՝ ուզում եմ, որ իմանան, որ իրենց շնորհիվ հասկացա, որ բարիք գործելը ներդրում չէ. պետք է պարզապես քեզ արված բարությունը որպես էստաֆետի փայտիկ փոխանցել, ու դրանից երջանիկ լինել։ Եվ ես երջանիկ եմ, որ կնոջս հետ մենք գրեթե ամբողջ մեր կարողությունը տրամադրել ենք բարեգործությանը, ու մեր երեխաները դա հասկացել և ընդունել են»,- ասված է ուղերձում։

Արցախի նախկին պետնախարարը պարզաբանել է, որ խնդրել է այդ գրառումը հրապարակել կիրակի օրը, որովհետև կիրակին քրիստոնյաների համար հատուկ օր է՝ ինչպես հրեաների համար շաբաթը, իսկ մահմեդականների համար՝ ուրբաթը։

«Կուզենայի, որ շաբաթվա մեջ մեկ օր ժամանակ հատկացնեք՝ առօրյայից, արտաքին աղմուկից, կենցաղային խնդիրներից մի փոքր կտրվելու և մտածելու հոգևորի, հավերժականի մասին, ինքներդ ձեզ և Աստծո հետ լինելու համար»,- ասել է Վարդանյանը։

Նա վստահություն է հայտնել, որ «բարին հավերժ է և անմահ, և այն բազմապատկվում է, երբ դու այն անանուն ես անում և դիմացը ոչ մի ակնկալիք չես ունենում։ Ըստ նրա՝ «ուրիշներին տալով այն ամենը, ինչ ունես, գիտես, կարող ես չկուտակել, չդառնալ ոսկե հորթի, քո կրքերի և ցանկությունների ստրուկը` սա է կյանքի իմաստը, հարց, որն այդքան հաճախ տանջում է մեզանից շատերին, քանի որ այդպես ավելացնում ենք բարությունը և լույսն աշխարհում՝ բոլորի համար»։

«Մենք գալիս ենք աշխարհ մերկ և հեռանում ենք մերկ՝ ոչինչ չտանելով մեզ հետ։ Նույնիսկ փարավոններին չի հաջողվել խուսափել դրանից։ Ներե՛ք, ինչպես ուզում ենք, որ մեզ ներեն, երբ ինչ-որ բան սխալ ենք անում: Ուրիշների համար պատիժ մի՛ պահանջեք, իսկ ձեզ համար ներում խնդրեք։ Վարվեք ուրիշների հետ այնպես, ինչպես դուք կցանկանայիք, որ վարվեն ձեզ հետ. սա ոսկե կանոն է։ Արարե՛ք բարիք և երջանիկ եղեք։ Խաղաղություն մեզ բոլորիս։ Սիրում եմ ձեզ բոլորիդ»,- ասված է ուղերձում։

Փետրվարի 19-ին Արցախի նախկին պետնախարարը հացադուլ էր հայտարարել և դիմել աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպաններին՝ հորդորելով ուշադրություն դարձնել Բաքվում տեղի ունեցող անօրինական գործընթացներին։ Փետրվարի 26-ին Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտնել էր նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին։

Մարտի 5-ին կայացած ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որը նպաստ կբերի գերիների և մյուս հարցերի լուծմանը։ Մարտի 6-ին Գենսերը թվարկել էր այն գործողությունները, որոնք կարող էին անել ՀՀ իշխանությունները՝ գերիներին ազատելու համար։

Մարտի 7-ին Վարդանյանն իր ընտանիքի միջոցով փոխանցել էր ձայնային հաղորդագրություն, որում կոչ էր անում խաղաղություն՝ հիմնված մարդկային հիմնարար արժեքների և արժանապատվության վրա։ Մարտի 13-ին Վարդանյանը դադարեցրել է հացադուլը։

telegram
Tags: Բաքվի բանտից աուդիոուղերձՌուբեն Վարդանյան

Առնչվող Նորություններ

«Զանգեզուրի միջանցքի» հարցում Հայաստանը ցուցաբերում է ճկուն մոտեցում․ Էրդողան

«Զանգեզուրի միջանցքի» հարցում Հայաստանը ցուցաբերում է ճկուն մոտեցում․ Էրդողան

05 Հուլիս 2025 14:35

Հայաստանն սկզբում հանդես էր գալիս «Զանգեզուրի միջանցքի» դեմ, բայց այժմ տնտեսական ինտեգրացիայի գործընթացին մասնակցելու հարցում ցուցաբերում է ավելի ճկուն մոտեցում,...

Զորյան ինստիտուտն առաջարկում է Թուրքիայի հետ Հայաստանի սահմանային անցակետն անվանակոչել Հրանտ Դինքի անունով

Զորյան ինստիտուտն առաջարկում է Թուրքիայի հետ Հայաստանի սահմանային անցակետն անվանակոչել Հրանտ Դինքի անունով

05 Հուլիս 2025 11:29

Զորյան ինստիտուտի Ցեղասպանության և մարդու իրավունքների ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտն առաջարկել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային կետն անվանակոչել հայալեզու «Ակոս»...

Էրդողանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրում Բաքվի «պահանջները հարգելու» անհրաժեշտության մասին

Էրդողանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրում Բաքվի «պահանջները հարգելու» անհրաժեշտության մասին

04 Հուլիս 2025 23:54

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Անկարայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը, որը «հարգում է Բաքվի...

Սամվել Կարապետյանը հավատում էր Արցախի զարթոնքին, բարեգործություններն արել է լուռ, առանց պաթոսի․ արցախցի

Սամվել Կարապետյանը հավատում էր Արցախի զարթոնքին, բարեգործություններն արել է լուռ, առանց պաթոսի․ արցախցի

04 Հուլիս 2025 21:59

Թուրքիայում հրդեհների հետևանքով զոհեր կան, քիչ հայտնի խումբն իր վրա է վերցրել պատասխանատվությունը

Թուրքիայում հրդեհների հետևանքով զոհեր կան, քիչ հայտնի խումբն իր վրա է վերցրել պատասխանատվությունը

04 Հուլիս 2025 11:06

Անտառային հրդեհները երկու մարդու կյանք են խլել արևմտյան Թուրքիայում, քիչ հայտնի Children of Fire («Կրակի երեխաներ»- AT) խումբն իր վրա...

Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 4-ին

04 Հուլիս 2025 07:38

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 4-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Ավելին
  • Լուրեր
«Շերեմետևո» օդանավակայանում 174 չվերթ է չեղարկվել

«Շերեմետևո» օդանավակայանում 174 չվերթ է չեղարկվել

05 Հուլիս 2025 23:50
«Չգիտեմ՝ դա տեղի կունենա՞, թե՞ ոչ». Թրամփը՝ Ուկրաինայում հակամարտության դադարեցման մասին

«Չգիտեմ՝ դա տեղի կունենա՞, թե՞ ոչ». Թրամփը՝ Ուկրաինայում հակամարտության դադարեցման մասին

05 Հուլիս 2025 23:01
«Սամվել Կարապետյանի և եկեղեցու միությունը վախեցնում է» Փաշինյանին. քաղտեխնոլոգը գնահատել է ՀՀ ներքաղաքական գործընթացները

«Սամվել Կարապետյանի և եկեղեցու միությունը վախեցնում է» Փաշինյանին. քաղտեխնոլոգը գնահատել է ՀՀ ներքաղաքական գործընթացները

05 Հուլիս 2025 22:30
Արգելվել է Հայ-ռուսական համալսարանի դասախոս Կարեն Իգիթյանի մուտքը ՀՀ

Արգելվել է Հայ-ռուսական համալսարանի դասախոս Կարեն Իգիթյանի մուտքը ՀՀ

05 Հուլիս 2025 22:15
Երևանում և մարզերում ուժեղ քամու հետևանքով տապալվել են ծառեր, վնասվել տանիքներ․ ՆԳՆ

Երևանում և մարզերում ուժեղ քամու հետևանքով տապալվել են ծառեր, վնասվել տանիքներ․ ՆԳՆ

05 Հուլիս 2025 21:40
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

Երևանը հերքել է ՀՀ-ում ՌԴ ռազմական ներկայության ընդլայնման մասին Ուկրաինայի հետախուզության հայտարարությունը

05 Հուլիս 2025 20:52
Մամիկոն Խաչատրյանը դարձել է Մոսկվայում անցկացվող «Ուժեղագույն մարզիկների գավաթի» հաղթող

Մամիկոն Խաչատրյանը դարձել է Մոսկվայում անցկացվող «Ուժեղագույն մարզիկների գավաթի» հաղթող

05 Հուլիս 2025 20:02
Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սարգիս Բեգոյանը եզրափակչում է

Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սարգիս Բեգոյանը եզրափակչում է

05 Հուլիս 2025 19:12
Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ և զոհ․ ՆԳՆ

Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ և զոհ․ ՆԳՆ

05 Հուլիս 2025 18:48
Հայաստանի միջոցով տարհանվել է Իրանում ուսանող Հնդկաստանի 110 քաղաքացի. ԱԳՆ

Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման մեջ․ ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանին

05 Հուլիս 2025 18:05
Փարիզի Սենա գետում 1923 թվականից ի վեր առաջին անգամ թույլատրվել է լողալ

Փարիզի Սենա գետում 1923 թվականից ի վեր առաջին անգամ թույլատրվել է լողալ

05 Հուլիս 2025 17:29
ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն. Փաշինյան

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն. Փաշինյան

05 Հուլիս 2025 15:53
Իսրայելի բանակը Գազայի հարավում հայտնաբերել է երկու պատանդի դի

ՀԱՄԱՍ-ը դրական է արձագանքել ԱՄՆ-ի միջնորդած հրադադարի առաջարկին

05 Հուլիս 2025 15:23
Փաշինյանի կուսակցությունը լուրջ մրցակցության է բախվում խորհրդարանի խոսնակի պաշտոնի ընտրության հարցում․ ԶԼՄ

Փաշինյանի կուսակցությունը լուրջ մրցակցության է բախվում խորհրդարանի խոսնակի պաշտոնի ընտրության հարցում․ ԶԼՄ

05 Հուլիս 2025 14:55
«Զանգեզուրի միջանցքի» հարցում Հայաստանը ցուցաբերում է ճկուն մոտեցում․ Էրդողան

«Զանգեզուրի միջանցքի» հարցում Հայաստանը ցուցաբերում է ճկուն մոտեցում․ Էրդողան

05 Հուլիս 2025 14:35
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ակցիան ՍԴ դիմաց (ուղիղ)

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ակցիան ՍԴ դիմաց (ուղիղ)

05 Հուլիս 2025 14:10
Քաղաքացիների կարծիքները եկեղեցու նկատմամբ իշխանության հարձակումների վերաբերյալ բացասական են․ ԶԼՄ

Քաղաքացիների կարծիքները եկեղեցու նկատմամբ իշխանության հարձակումների վերաբերյալ բացասական են․ ԶԼՄ

05 Հուլիս 2025 13:52
Մալյորկայում Ryanair-ի ինքնաթիռում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 18 մարդ է տուժել

Մալյորկայում Ryanair-ի ինքնաթիռում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 18 մարդ է տուժել

05 Հուլիս 2025 13:26
Իսրայելի իրավապաշտպաններն զգուշացնում են հայերի նկատմամբ ատելության հողի վրա հանցագործությունների աճի մասին

Իսրայելի իրավապաշտպաններն զգուշացնում են հայերի նկատմամբ ատելության հողի վրա հանցագործությունների աճի մասին

05 Հուլիս 2025 12:49
«Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը 2 ամսով կալանավորվել է

«Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը 2 ամսով կալանավորվել է

05 Հուլիս 2025 12:22
Արքեպիսկոպոսներ Աջապահյանը և Գալստանյանը քրեակատարողական հիմնարկում հանդիպել են հոգևորականի հետ․ ԶԼՄ

Արքեպիսկոպոսներ Աջապահյանը և Գալստանյանը քրեակատարողական հիմնարկում հանդիպել են հոգևորականի հետ․ ԶԼՄ

05 Հուլիս 2025 11:54
Զորյան ինստիտուտն առաջարկում է Թուրքիայի հետ Հայաստանի սահմանային անցակետն անվանակոչել Հրանտ Դինքի անունով

Զորյան ինստիտուտն առաջարկում է Թուրքիայի հետ Հայաստանի սահմանային անցակետն անվանակոչել Հրանտ Դինքի անունով

05 Հուլիս 2025 11:29
Հայաստանը կանգնած է նոր մարտահրավերների առաջ. ՀՀ նախագահ

Ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորանքը Սահմանադրության օրվա առթիվ

05 Հուլիս 2025 10:58
Տեխասում ջրհեղեղի հետևանքով զոհվել է շուրջ 24 մարդ

Տեխասում ջրհեղեղի հետևանքով զոհվել է շուրջ 24 մարդ

05 Հուլիս 2025 10:37
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 5-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 5-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

05 Հուլիս 2025 10:15
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 5-ին

05 Հուլիս 2025 07:47
«Շերեմետևո» օդանավակայանում 174 չվերթ է չեղարկվել
Աշխարհում

«Շերեմետևո» օդանավակայանում 174 չվերթ է չեղարկվել

05 Հուլիս 2025 23:50

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 174 չվերթ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Ռոսավիացիային»: Այժմ Մոսկվայի օդանավակայանները՝ «Շերեմետևոն», «Վնուկովոն», «Դոմոդեդովոն»...

ԿարդալDetails
«Չգիտեմ՝ դա տեղի կունենա՞, թե՞ ոչ». Թրամփը՝ Ուկրաինայում հակամարտության դադարեցման մասին
Աշխարհում

«Չգիտեմ՝ դա տեղի կունենա՞, թե՞ ոչ». Թրամփը՝ Ուկրաինայում հակամարտության դադարեցման մասին

05 Հուլիս 2025 23:01

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չգիտի՝ կհաջողվի՞ արդյոք դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում, հայտնում է Politico-ն։ Միևնույն ժամանակ, նա...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ