Հայ-ամերիկյան խորհուրդը շնորհավորական ուղերձ է հղել Արայիկ Հարությունյանին՝ Արցախի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
Ուղերձում նշվում է, որ նորընտիր նախագահի աշխատակազմը կրելու է կորոնավիրուսային համավարակի և Ադրբեջանի կողմից աճող ագրեսիայի բեռը:
«Մենք հավատում ենք, որ Արայիկ Հարությունյանը իր ղեկավարությամբ կկարողանա պաշտպանել Արցախի ժողովրդին: Հայ-ամերիկյան խորհուրդը միշտ սատարել է Արցախի ինքնորոշված ինքնիշխանությանը: Ամերիկայի Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում մենք կշարունակենք աջակցել Արցախին՝ անկախության ու տարածքային ամբողջականության գործում»,- նշվում է հայտարարության մեջ։
Խորհուրդը նաև ակնկալում է շարունակել համագործակցությունը նախագահ Բակո Սահակյանի կառավարության և Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի՝ առաջիկայում ձևավորվող աշխատակազմի հետ:
«Նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին մաղթում ենք հաջողություն և զգոնություն առաջիկա տարիներին»,-ասված է խորհրդի ուղերձում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







