Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:02

Արցախի խորհրդարանը կոչ է արել միանալ արցախցիների իրավունքները պաշտպանելու Շվեյցարիայի ջանքերին

Արցախի խորհրդարանը կոչ է արել միանալ արցախցիների իրավունքները պաշտպանելու Շվեյցարիայի ջանքերին

Արցախի Ազգային ժողովը միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել Շվեյցարիայի ջանքերին՝ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակման հետևանքով Հայաստան տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության միջազգային հարթակ ստեղծելու ուղղությամբ։

Դեկտեմբերի 17-ին Շվեյցարիայի Ազգային խորհուրդը հաստատել էր բանաձև, որը երկրի կառավարությանը կոչ էր անում կազմակերպել խաղաղության միջազգային ֆորում՝ Արցախի ժողովրդի՝ վերադարձի իրավունքների ապահովման համար։

«Մենք հավատում ենք, որ համադրված միջազգային ջանքերի շնորհիվ կարող ենք հասնել արդար և կայուն խաղաղության տարածաշրջանում»,- ասվում է Արցախի Ազգային ժողովի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

ԱՀ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը բարձր է գնահատել Շվեյցարիայի հավատարմությունը միջազգային իրավունքին ու արդարությանը և հույս հայտնել, որ այս գործընթացն իր տրամաբանական շարունակությունը կունենա:

«Խորհրդարանի ստորին պալատի ընդունած բանաձևը, որով գործադիրին կոչ է արվում Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային խաղաղության ֆորում անցկացնել, նշանակալից քայլ է Արցախի բռնի տեղահանված ժողովրդի իրավունքների, մասնավորապես՝ անվտանգ ու արժանապատիվ վերադարձն ապահովելու ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Բաղունցը հավելել է, որ Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, պաշտպանելով Արդարադատության միջազգային դատարանի վճռի իրագործումը, ցույց է տվել, որ հստակ գիտակցում է այս հարցի հրատապությունը։

Հոկտեմբերի 15-ին Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի միջազգային հարցերով հանձնաժողովն ընդունել էր բանաձև, որով երկրի կառավարությանը կոչ էր անում կազմակերպել միջազգային խաղաղության կոնֆերանս Լեռնային Ղարաբաղի հարցով: Փաստաթղթում նշվում է, որ Արցախի ժողովուրդը ցանկանում է վերադառնալ հայրենիք միջազգային հանրության անվտանգության երաշխիքների ներքո, ինքնուրույն որոշել իր քաղաքական ապագան և իրականացնել ժողովրդավարական ինքնակառավարում։

Դեկտեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները դիմել էին Շվեյցարիայի խորհրդարան՝ բանակցային հարթակ կազմակերպելու՝ քննարկելու և պաշտպանելու Արցախի ժողովրդի քաղաքական, գույքային, սոցիալական և մշակութային իրավունքները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+