Արցախի համապետական ընտրությունների երկրորդ փուլին ընտրողների մասնակցությունը 50 %-ից պակաս է եղել: ԱՀ ԿԸՀ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն`տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալներով ժամը 20.00-ի դրությամբ հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 47 050 ընտրող կամ ընտրողների 44,9 տոկոսը։
Նշենք, որ պաշտոնական տվյալներով հանրապետության ընտրողների ընդհանուր թիվը 103 659 է: Սա, ի դեպ, չի կարող ընտրությունների վերջնական արդյունքի վրա որևէ ազդեցություն ունենալ: Բանն այն է, որ Արցախում ընտրություններն անցկացվում են նույն ընտրական օրենսգրքով, ինչ Հայաստանում, որտեղ համապետական ընտրությունների մասնակցության պարտադիր շեմ սահմանված չէ:
Գործող օրենսդրության համաձայն` ընտրությունները կայացած են համարվում, եթե դրանց ընթացքում չեն գրանցվել այնպիսի խախտոիմներ, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







