Այս մասին տեղեկացանք ԱՀ պետական նախարար, Պարետ Գրիգորի Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից:
«ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 14-ին ստորագրել է որոշում, համաձայն որի, սահմանվում են արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմով պայմանավորված անձանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումները:
Այդ սահմանափակումները տարածվում են Քաշաթաղի շրջանի Միրիկ, Մոշաթաղ, Ծիծեռնավանք, Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, Կոճողոտ, Հաթերք ու Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքների վարչական տարածքներում և ուժի մեջ են մտնում ապրիլի 15-ին, ժամը 00։01-ին:
Արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմով պայմանավորված անձանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումները մանրամասները ներկայացված են որոշման հավելվածում:
Որոշման ակտիվ հղումն է՝ https://bit.ly/34zLaqU»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







