Արցախի պարետ Գրիգորի Մարտիրոսյանը սահմանել է ԱՀ մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի համարվող դեպքերը, ինչպես նաև Արցախի հանրապետության վարչական սահմաններում կիրառվող սահմանափակումները: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Ըստ այդմ՝ հայտարարված արտակարգ դրության պայմաններում ԱՀ բացառության կարգով կարող են մուտք գործել՝
- բեռնափոխադրում իրականցնող մեկ վարորդ մեկ ուղեկցորդով,
- գյուղատնտեսական կամ այգեգործական աշխատանքներ իրականացնող անձինք
- տնտեսական կամ արտադրական անհետաձգելի կարիքի առկայության, ինչպես նաև առողջապահական անհետաձգելի կարիքների դեպքում, հոգեհանգստի կամ թաղման արարողության մասնակցելու նպատակով՝ հանգուցյալի մերձավորները (հանգուցյալի ծնողները, ամուսինը, կինը, երեխաները, քույրը, եղբայրը),
- պաշտոնական այցերի դեպքում, ԱՀ ՊԲ կարիքներից ելնելով՝ ԶՈւ անձնակազմի և տեխնիկայի համար:
Պարետի որոշման այլ մանրամասներ հասանելի են ԱՀ կառավառության պաշտոնական կայքէջի (http://nkrgov.am/hy/) «COVID 19» նորաստեղծ բաժնում (http://nkrgov.am/hy/paretivoroshumner/):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







