Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:24

Խուճապային տրամադրության պատճառ չկա. Գրիգորի Մարտիրոսյան

Խուճապային տրամադրության պատճառ չկա. Գրիգորի Մարտիրոսյան

Չնայած հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, սակայն Արցախում որևէ խուճապային տրամադրության պատճառ չունենք, քանի որ մենք պատրաստ ենք և իրականացնում ենք բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ վարակից բխող ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Նա հորդորել է բնակիչներին առավել հետևողական լինել առողջապահական համակարգի կողմից տրվող ցուցումներին:

Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ չի բացառվում, որ, իրավիճակի զարգացումներից ելնելով, ուսումնական գործընթացը կրկին դադարեցվի: Հաշվի առնելով, որ Արցախի կրթական համակարգը գործում է ՀՀ ընդհանուր կրթական համակարգին զուգընթաց, ընդունվող որոշումները համահունչ կլինեն հայաստանյան կրթական ոլորտում իրականացվող միջոցառումներին:

Անդրադառնալով հանրապետությունում իրականացվող կանխարգելիչ քայլերին՝ պետնախարարը նշել է, որ դրանք կյանքի են կոչվում 4 հիմնական ուղղություններով: Առաջին հերթին ուշադրություն է դարձվում առողջապահական համակարգի կարողությունների և հնարավորությունների պատրաստվածության աստիճանի բարձրացմանը, այդ թվում նյութատեխնիկական ապահովմանը և համակարգի աշխատողների մասնագիտական կարողությունների ընդլայնմանը:

Բացի դրանից, վարակի ներթափանցման ռիսկի նվազեցման ուղղությամբ իրականացվել են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես՝ սահմանային բժշկական հսկողությունը վերջին շրջանում առավել խստացվել է: Վերանայվել է բոլոր պետական մարմինների աշխատանքային ռեժիմը՝ հիմնականում անցում կատարելով հեռավար աշխատանքի: Ախտահանվում են ինչպես Արցախ մուտք գործող բոլոր մեքենաները, այնպես էլ հանրապետության ներսում գործող հասարակական տրանսպորտը: Բացի դրանից, ախտահանման աշխատանքներ են իրականացվում նաև առավել խոշոր առևտրային կենտրոններում և հասարակական օբյեկտներում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+