Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:54

Արցախի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները

Արցախի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները

Արցախում կորոնավիրուսով վարակվածներին մեկուսացնելու նպատակով ամրագրվել է հյուրանոցային ավելի քան 80 համար։ Այս մասին ասվում է նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ընթացիկ ամփոփման մեջ, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Ընթացիկ ամփոփման ավարտական մասում նշված է, որ  միջգերատեսչական հանձնաժողովն ապահովում է աշխատանքի թափանցիկության առավելագույն մակարդակ: Ստեղծվել է միասնական տեղեկատվական հարթակ` օպերատիվ և ճշգրիտ տեղեկատվություն հաղորդելու և հանրությանը ապատեղեկատվությունից զերծ պահելու, անհարկի խուճապի տարածումը կանխելու նպատակով, որը համակարգում է Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Համապետական ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու նկատառումներով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, միջգերատեսչական հանձնաժողովի համագործակցությամբ ձեռնարկել է կանխարգելիչ միջոցառումներ: Մասնավորապես՝ Համապետական ընտրությունների օրը ընտրատեղամասերում բնակչության անվտանգությունը առավելագույնս ապահովելու նպատակով բոլոր ընտրատեղամասերում նախապես իրականացվել են ախտահանման աշխատանքներ:

«Նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքների թվում են առողջապահական համակարգի հնարավորությունների ընդլայնման և պատրաստականության աստիճանի բարձրացման ապահովմանը, կորոնավիրուսի տարածման հնարավորությունը նվազագույնի հասցնելուն, մարդկային շփումները հնարավորինս քչացնելու միջոցով վարակի տարածմանը, կանխարգելմանն, ինչպես նաև սոցիալական աջակցությանն ուղղված միջոցառումները: Մասնավորապես՝

  1. Կառավարության 2020 թվականի մարտի 26-ին ընդունված որոշմամբ ավելի է խստացվել ու սահմանափակվել պետական կառավարման մարմինների աշխատանքը: Ընդլայնվում են հեռավար աշխատանքների հնարավորությունները, շարունակում է գործել ՀՀ պարետատան հետ օպերատիվ կապը:
  2.  Հանրապետությունում կենսաթոշակների և նպաստների նշանակման, տրամադրման, վերահաշվարկման հետ կապված գործողությունների իրականացման ժամկետը երկարաձգվել է մինչև մայիսի 27-ը:
  3. Մշակվել է կազմակերպություններում սանիտարահամաճարակային աշխատանքների կազմակերպման ուղեցույց, և այն ի կատար ածելու համար ուղարկվել է հանրապետական ու տարածքային մարմիններ.
  4. Ճշգրտվել են մեկուսացման համար տարածքները և տարբեր բնակավայրերում այդ նպատակով ամրագրել են հյուրանոցային ավելի քան 80 համարներ.
  5.  Ստեղծվել է աշխատանքային խումբ` հնարավոր տնտեսական ռիսկերի նախանշման, սոցիալ-տնտեսական հետևանքների կանխատեսման և դրանց հնարավոր մեղմանն ու չեղարկմանն ուղղված անելիքները ճշգրտելու նպատակով.
  6. Կառավարության կողմից կազմակերպվող աշխատանքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար բացվել և հրապարակվել են մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշիվներ:»,- ասվում է հայտարարությունում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+