Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:49

Երևանում և Ստեփանակերտում իրանակացվել են ախտահանման աշխատանքներ

Երևանում և Ստեփանակերտում իրանակացվել են ախտահանման աշխատանքներ

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են շենքերի մուտքերի և վերելակների ախտահանման աշխատանքները։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆբ-յան էջից։ Երևանի քաղաքապետարանը բազմաբնակարան շենքերի մուտքերի ախտահանման համար ձեռք է բերել 500 կգ ախտահանիչ նյութ, որը տրամադրել է կառավարման մարմիններին (համատիրություններին): Իսկ Նոր Նորք վարչական շրջանի բազմաբնակարան շենքերը երեկվանից ախտահանվում են նոր՝ ավելի արդյունավետ եղանակով։

Ստեփանակերտում կանխարգելիչ միջոցառումների իրականացման շրջանակներում ապրիլի 5-ին քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հրավիրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի արդյունքում որոշվել է ախտահանել Ստեփանակերտի համեմատաբար խոշոր առևտրային սրահների տարածքներն ու այն վայրերը, որտեղ նկատելի է մարդկանց ակտիվ տեղաշարժ: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Օրվա երկրորդ կեսին սկսվել է վերոնշյալ աշխատանքների իրականացումը: Հարկ է նշել, որ աշխատանքների աշխարհագրությունն ընդգրկում է քաղաքի գրեթե ողջ վարչական տարածքը: Դրանց կատարմանը կցված են քաղաքապետարանին ենթակա` «Բնակարանային շահագործման տնտեսություն», «Ջերմային տնտեսություն», Թախթաջյանի անվան «Բուսաբանական այգի» և «Սանմաքրում» ընկերությունները:

Հիշեցնենք, որ քաղաքային իշխանությունների նախաձեռնությամբ, Ստեփանակերտում համաճարակային վիճակը անվտանգ պահելու ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են դեռևս մարտի 16-ին ու հետայսու ևս շարունակվելու են:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+