Մարտի 31-ին Արցախում կայացած ընտրություններին միջազգային դիտորդների և մի շարք լրատվամիջոցների բացակայությունը չի կարող առիթ հանդիսանալ դրանք անվավեր համարելու համար:
«Արցախում ընտրությունների կայացվածության մասին կասկածներ չկան և չեն կարող լինել»։
Նման կարծիք է արտահայտել Արցախի խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Ազգային ժողովի դիտորդական պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» իշխող դաշինքից խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ ժողովրդավարական գործընթացները, որոնք տեղի են ունենում Արցախում, ցույց են տալիս Արցախի՝ որպես Հանրապետության կայացումը:
«Ընդհանուր առմամբ, ընտրությունները գնահատում ենք դրական, կարևոր է արձանագրել այն ակտիվ մասնակցությունը, որը ցույց տվեց Արցախի բնակչությունը», — ասաց նա:
Նրա խոսքով՝ քվեարկության արդյունքներն արտացոլում են այն պատկերը, որը «Արցախի բնակիչը ձևավորել է ընտրությունների միջոցով»:
Միևնույն ժամանակ, նա կանխատեսել է, որ երկրորդ փուլն ավելի լավ կկազմակերպվի։
«Հուսանք, որ կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակն աշխարհում չի կարող խանգարել դրան»,-ասել Է Սիմոնյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







