Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ չի ճանաչում մարտի 31-ին Արցախում կայացած խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքները:
«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կրկին վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում այսպես կոչված խորհրդարանական և նախագահական ընտրություններ, որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում 2020-ի մարտի 31-ին:
Վրաստանը աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության միմիայն խաղաղ կարգավորմանը` միջազգայնորեն ճանաչված նորմերի և սկզբունքների համաձայն», — ասված է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







