Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին՝ ժամը 8:00-ին, մեկնարկել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Բոլոր 282 ընտրատեղամասերում իրականացվել են ախտահանող աշխատանքներ:
Արցախի առողջապահության նախարարությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է տրամադրել 5.200 բժշկական դիմակներ և 10.400 ձեռնոց: Ընտրողներին տրամադրվել է 80.000 բժշկական դիմակներ և 160.000 ձեռնոց։
Ընտրողները քվեարկում են ձեռնոցներով և դիմակներով, բոլոր ընտրատեղամասերում ալկոգել կա։
Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները և դիտորդները նույնպես ձեռնոցներով և դիմակներով են:
Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնին հավակնում է 14 թեկնածու: Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 10 կուսակցություն և երկու նախընտրական դաշինք՝ Ազգային ժողովի 33 մանդատի ընդհանուր առմամբ հավակնում է 359 թեկնածու: Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի 103 663 ընտրող: Նշենք, որ Արցախի պատմության մեջ սա թվով վեցերորդ նախագահական և յոթերորդ խորհրդարանական ընտրություններն են Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 26-ին և տևել մինչև մարտի 29-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







