Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին մասնակցել է Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացված «Իմ տունն Արցախում» ցուցահանդեսին և աջակցություն հայտնել արցախցիների՝ հայրենիք վերադառնալու իրավունքների պաշտպանությանը։
««Իմ տունն Արցախում» ցուցահանդեսը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի հայերի թողած կյանքը, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները», — գրել է դեսպանը X-ում։
Նա կոչ է արել աջակցել Լեռնային Ղարաբաղից փախստականներին և չհրաժարվել իրենց ոչ մի իրավունքից, առաջին հերթին՝ վերադարձի իրավունքից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







